• Latest news

Կենդանի բջիջները կարող են խանգարել քաղցկեղային ուռուցքի աճին

6 փետրվարի, 2016  23:41

Քեմբրիջի հաամալսարանի բրիտանացի գիտնականները կարծում են, որ քաղցկեղի բուժման լավագույն միջոցը կարող է լինել կենդանի բջիջների կենսագործունեությանն աջակցելը, այլ ոչ թե դրանք քիմիաթերապաիայի հետեւանքով ոչնչացնելը: Նրանք պարզել են, որ եթե ուռուցքի շուրջ գտնվող բջիջները պահպանվում են կենսունակ վիճակում, դրանք թույլ չեն տալիս, որ քաղցկեղը տարածվի օրգանիզմով մեկ:

Ուռուցքները պետք է ոչնչացնեն իրենց շրջապատող բջիջներին, որպեսզի աճի համար տարածք ունենան: Եթե նրանք նման տարածք չունեն, ապա չեն կարող մեծանալ: Քիմիաթերապիայի հիմնական թերություններից մեկն այն է, որ այդ բուժակարգի ժամանակ օրգանիզմում ոչնչանում են ոչ միայն քաղցկեղային, այլեւ առողջ բջիջները:

Սակայն նոր հետազոտության ընթացքում հաջողվել է պարզել, որ այդ առողջ բջիջները անհրաժեշտ են քաղցկեղի տարածումը՝ այսինքն մետաստազները կանխելու համար: Դրա համար էլ այդ բջիջները պետք է առողջ պահպանել, որպեսզի դրանք զսպեն ուռուցքը, թույլ չտալով որ այն հետագայում վնաս հասցնի օրգանիզմին: Ինչպես հայտնի է, մարդիկ մահանում են հենց այն ժամանակ, երբ քաղցկեղը տարածվում է կենսական նշանակության օրգանների վրա:

«Առաջին հայացքից տարօրինակ է թվում, երբ առաջարկում ենք չխթանել բջիջների մահը, քանի որ այդ դեպքում ստացվում է, որ մենք չենք էլ գրոհում ուռուցքի վրա, - ասում է բժիշկ Եուգենիա Պիդդինին, հետազոտության հեղինակը: Բայց եթե մենք պատկերացնենք մի իրավիճակ, երբ փոքր բանակը մարտնչում է տիտանի դեմ, ապա միանգամայն ողջամիտ է դառնում, որ դուք պաշտպանում եք ձեր զինվորներին ու թույլ չեք տալիս, որ նրանք մահանան: Այսպիսով դուք ձեր թշնամուն զսպելու ու նույնիսկ սպանելու ավելի շատ շանսեր կունենաք: Ինձ թվում է, որ մեր բացահայտումը կարող է քաղցկեղի բուժման հետաքրքիր լրացուցիչ մեթոդ ապահովել»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել