• Latest news

Հիշողության ամրապնդման 5 առողջ սովորություն

7 փետրվարի, 2016  12:23

Հիշողության վրա էական ազդեցություն են ունենում ոչ միայն ժառանգականությունը եւ որոշ հիվանդություններ, այլեւ կենսակերպը, պնդում են ԱՄՆ-ից մասնագետները: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 պարզ սովորություն, որոնք կօգնեն ամրապնդել հիշողությունը:

8 ժամյա քուն

Brigham and Women’s Hospital-ի (ԱՄՆ) նյարդաբանները պնդում են, որ ամուր հիշողություն ունենալու համար անհրաժեշտ է լիարժեք քնել գիշերը:  Նրանք խորհուրդ են տալիս քնել 8 ժամից ոչ պակաս, որովհետեւ հետազոտությունները ցույց են տվել, որ հենց այդքան պիտի քնի այն մարդը, որը ցանկանում է լավ հիշողություն ունենալ նույնիսկ տարեց հասակում: 

Վազքով զբաղվել

Վազքն ընդհանուր առմամբ օգտակար է առողջությանը, դրան ոչ մի հակացուցում չկա: Հիշողության վրա եւս դրականորեն է ազդում: Անհրաժեշտ արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ամեն օր մոտ կես ժամ վազել: 

Կարմիր պղպեղ

Կարմիր պղպեղը ապիգենին է պարունակում` նյութ, որն օգտակար է հիշողության ամրապնդման եւ Ալցհայմերի հիվանդության կանխարգելման համար: Այդ պատճառով կարմիր պղպեղը պիտի մեր ամենօրյա սննդի մաս դառնա: 

Կանաչ տերեւային բանջարեղեն

Ամերիկացի հետազոտողները հայտնաբերել են, որ սննդի մեջ սպանախի, կալեի եւ շաղգամի ներառումը կարող է օգնել ամրապնդելու մարդու մտավոր եւ մտածողական կարողությունները: Կանաչ տերեւային բանջարեղենի օգտագործումը օգնում է նաեւ կանխարգելել դեմենցիան` թուլամտությունը, որը սովորաբար ի հայտ է գալիս տարիքի հետ: 

Երիցուկով թեյ

Երիցուկը եւս ապիգենին է պարունակում, որն ամրապնդում է կապը ուղեղի բջիջների միջեւ եւ բարելավում է նյարդային բջիջների վերարտադրությունը: Դրա շնորհիվ երիցուկով թեյն ամրապնդում է մարդու հիշողությունը եւ նրա սովորելու կարողությունը: Մասնագետները խորհուրդ են տալիս օրը երկու բաժակ նման թեյ խմել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել