• Latest news

Մայրը 4 տարեկան աղջկա կրծքում լսում է մեռած որդու սրտի խփոցը

6 փետրվարի, 2016  22:12

Առեղծվածային պայմաններում մահացած տղայի մայրը 4 տարեկան աղջկա կրծքում նորից լսել է նրա սրտի խփոցը:

Հեզեր Քլարկը, որն իր մեռած որդու օրգանները նվիրել է փոխպատվաստման կարիք ունեցող մարդկանց, այցելել է աղջկա ընտանիքին, որը ստացել էր իր երեխայի սիրտը: Ստետոսկոպի օգնությամբ նա կարողացել է լսել, թե իր որդու սիրտն ինչպես է բաբախում փոքրիկ Ջորդանի կրծքում, որը փրկվել եւ ողջ էր մնացել դրա շնորհիվ:  

Հեզերի որդին` Լուկասն ընդամենը 7 ամսական էր, երբ մահացել էր դայակի ձեռքերում, որի ընկերը, քննության նախնական վարկածի համաձայն, դաժանորեն էր վարվում երեխայի հետ: Ոստիկանությունն առայժմ քննում է այդ գործը: 

Չնայած նման վշտին, Հեզերն արագ որոշում էր կայացրել որդու օրգանները տալ այլ երեխաների, որոնք դրանց կարիքն ունեն, որպեսզի նրանց ընտանիքները, ինչպես ինքը` Հեզերն արտահայտվեց, ստիպված չլինեն անցնել նրանով, ինչով ինքն էր ստիպված եղել անցնել: Փոքրիկ Ջորդանն այդ ժամանակ արդեն մի քանի ամիս հիվանդանոցում պառկած էր սրտի բնածին արատով, այդ պատճառով Լուկասի սիրտը, որը համապատասխանել էր նրան, նրա համար փրկություն էր դարձել:  

Այդ ժամանակվանից ընտանիքները բարեկամացել են եւ շատ մտերիմ են:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել