• Latest news

Ծխելը թողնելու որ միջոցն է առավել արդյունավետ

7 փետրվարի, 2016  17:15

Վիսկոնսինի համալսարանի (ԱՄՆ) ամերիկացի գիտնականները համադրել են նիկոտինային կախվածությունից ազատվելու երեք հիմնական միջոցը, որպեսզի պարզեն, թե դրանցից որն է առավել արդյունավետ:  

Ավելի քան հազար (1086 մարդ) ծխող կամավորներին երեք խմբի են բաժանել: Առաջին խմբին առաջարկվել է ծխելուց ազատվել հատուկ հականիկոտինային կպչուն սպեղանու օգնությամբ:  Երկրորդ խումբը պիտի Varenicline դեղամիջոցը ստանար: Երրորդ խումբը ծխելը թողել է համադրված միջոցով` օգտագործելով եւ սպեղանի, եւ դեղ:  Փորձը մեկ տարի է տեւել, որի ընթացքում մասնակիցներին ամեն շաբաթ հարցեր են տվել եւ արյան անալիզներ վերցրել: Նաեւ կես եւ մեկ տարի անց համեմատել են ստացված տվյալները: 

Արդյունքում պարզվել է, որ այդ բոլոր մեթոդներն իրենց արդյունավետությամբ մոտավորապես միանման են: Մեկ տարի անց առաջին խմբից չի ծխել արդեն մասնակիցների 21 տոկոսը, երկրորդից` 19 տոկոսը, երրորդից` 20 տոկոսը: Այսպիսով` առայժմ չի ստեղծվել նիկոտինային կախվածությունից ազատվելու արդյունավետ միջոց, իսկ այսօրվա դրությամբ գիտությանը հայտնի միջոցները մոտավորապես համարժեք են. նման եզրակացության են ի վերջո հանգել աշխատանքի հեղինակները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է