• Latest news

Մահից փրկված 21-ամյա Մհերն աջակցության կարիք ունի

7 փետրվարի, 2016  01:52

Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոցում հայտնված ու չնայած ամեն ինչին ողջ մնացած 21-ամյա Մհերը կարիք ունի շարունակել բուժումը, ինչը նրան հնարավորություն կտա ոտքի կանգնել եւ կփրկի նրա աջ ձեռքը:  

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Մհեր Գանջալյանը, որը ծնունդով Կոթի սահմանամերձ համայնքից է, Աբովյան քաղաքի հիվանդանոցից շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր  «Արմենիա» բժշկական կենտրոն: Նա անգիտակից վիճակում էր եւ մի շարք վնասվածքներ ուներ, որոնցից յուրաքանչյուրը կյանքի համար լուրջ վտանգ էր ներկայացնում. աջ ձեռքի ծանր վնասվածք քրաշ համախտանիշով   (երկարատեւ ճզմման համախտանիշ), ուղեղում արյան զեղում եւ շմոլ գազով թունավորում: 

Բժիշկները հույս չունեին, թե նա կկարողանա ողջ մնալ, բայց նա ողջ մնաց, չնայած ամեն ինչին: Սակայն ձեռքի շարժունակության վերականգնման համար նրան բուժում եւ վիրահատություններ են անհրաժեշտ, որոնց համար սահմանամերձ գյուղից նրա աղքատ ընտանիքը չի կարող վճարել:  Առանց այդ ամենի, տղան կարող է ձեռքից զրկվել:  

Մհերին օգնել ցանկացողները կարող են ցանկացած` նույնիսկ աննշան գումար փոխանցել այս բանկային հաշվին: 

Սամվել Գանջալյան (Մհերի եղբայրը)

ACBA-CREDIT AGRICOLE BANK 220152362483000

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել