• Latest news

Լատինական Ամերիկան Զիկա վիրուսի դեմ պայքարի է դուրս եկել

7 փետրվարի, 2016  19:52

Կոլումբիայում Զիկա վիրուսով վարակված հղի կանանց թիվը հասել է 3177-ի: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով երկրի նախագահ Խուան Մանուել Սանտոսին: Նախագահը նշել է, որ երկրում վիրուսով վարակվածների ընդհանուր թիվն ավելի քան 25 հազար է:

Կոլումբիայում առայժմ միկրոցեֆալիայի կամ մահվան դեպք չի արձանագրվել: Երկրի առողջապահության նախարարության տվյալներով, վիրուսով վարակվելու դեպքում կանայք հղիությունն ընդհատելու իրավունք ունեն: Ըստ Slon-ի, հղիության արհեստական ընդհատումն այս երկրում արգեելված է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Զիկա վիրուսով վարակումը կանխելու համար իշխանությունները մտադիր են Կոլումբիայի ափամերձ Բարանկիլյա քաղաքում անցկացվող դիմակահանդեսի մասնակիցներին 200 հազար պահպանակ բաժանել:

Բրազիլիայում դիմակահանդեսի մասնակիցներին Զիկայի դեմ պայքարի մասին տեղեկագրեր են բաժանել, իսկ Հոնդուրասի բնակիչները համընդհանուր շաբաթօրյակ են կազմակերպել:

ՏԱՍՍ գործակալության հաղորդմամբ, Ռիո դե Ժանեյրոյի իշխանությունները որոշել են ավանդական միջոցառումների առիթն օգտագործել՝ Զիկա եւ Դենգե տենդերի դեմ պայքարի միջոցների մասին տեղեկատվություն տարածելու համար:

Ռիո դե Ժանեյրոյում արշավն անցկացվում է «10 րոպեն կյանքեր է փրկում» խորագրի ներքո: Բնակչությանը տեղեկացնում են ամեն օր վարակը տարածող Aedes aegypti մոծակների բազմացման հնարավոր վայրերի ստուգման եւ ոչնչացման անհրաժեշտության մասին:

Իշխանությունների պայքարին միացել են նաեւ Բրազիլիայի բնակիչները: Երկրի միանգամից մի քանի քաղաքներում շաբաթ տոնական շքերթների բազմաթիվ Aedes aegypti մոծակների կոստյումով են եղել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել