• Latest news

Ավստրալիան 500 հազար դոլար է հատկացնում Խաղաղօվկիանոսյան կղզիներում Զիկա տենդի դեմ պայքարի համար

8 փետրվարի, 2016  11:41

Ավստրալիան պլանավորում է 500 հազար ավստրալական դոլար (350 հազար ԱՄՆ դոլար) հատկացնել Խաղաղօվկիանոսյան կղզիներում Զիկա տենդի դեմ պայքարի համար։ Այս մասին հայտնել է այդ տարածաշրջանի միջազգային զարգացման նախարար Սթիվեն Սիոբը։

Նրա խոսքով՝ Խաղաղ օվկիանոսում Զիկա վիրուսի տարածումը կանխելը շատ կարեւոր է Ավստրալիան այդ տենդից պաշտպանելու առումով, քանի որ այն արդեն հայտնվել է այդ տարածաշրջանում։ Ավստրալիայի տրամադրած օգնությունը նախատեսում է ներդրումներ կատարել Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Զիկա վիրուսի դեմ հակազդելու ծրագրում, որն իրականացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եւ որն ուղղված է տարածաշրջանի սպառնալիքներին համակարգված պատասխան տալուն։

ԱՀԿ-ն Հարավային ու Հյուսիսային Ամերիկայի երկրներում Զիկա տենդի բռնկումը միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ է որակել։ Տարվա սկզբից Զիկա վիրուսով վարակվելու դեպքեր են գրանցվել շատ եվրոպական երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Դանիայում, Շվեյցարիակում, Շվեդիայում եւ Նիդեռլանդներում։ Բոլոր վիրուսակիր եվրոպացիները եղել էին Բրազիլիայում, Մեքսիկայում, Մալդիվյան կղզիներում եւ Հաիթիում։ Բժիշկները ենթադրում են, որ Հարավային ու Հյուսիսային Ամերիկաներում վարակվածների թիվը կարող է հասնել 3-4 մլն մարդու։

Հիշեցնենք, որ Զիկա տենդը վտանգավոր ինֆեկցիոն հիվանդություն է, որը մոծակների միջոցով փոխանցվում է մարդուն։ Հիվանդությանը բնորոշ է բարորակ ընթացքով տենդը։ Վիրուսը հատկապես վտանգավոր է հղի կանանց համար, քանի որ պտղի մոտ առաջ է բերում ուղեղի զարգացման բարդացումներով ուղեկցվող միկրոցեֆալիա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել