• Latest news

Լեսբուհիներին եւս անհրաժեշտ է պապ-թեստ հանձնել

8 փետրվարի, 2016  23:45

Որոշ լեսբուհիներ վստահ են, որ իրենք բոլորովին կարիք չունեն մարդու պապիլոմայի վիրուսի (ՄՊՎ) անալիզ հանձնելու, որովհետեւ իրենք տղամարդու հետ չեն սեքսով զբաղվում: Սիդնեյի համալսարանի գիտնականների կարծիքով, նման մոտեցումը չի կարելի ճիշտ համարել, եւ անալիզից հրաժարումը վտանգավոր է նրանց առողջության համար: 

Հետազոտողներն ուշադրություն են դարձրել, որ լեսբուհիներն անհամեմատ ավելի հազվադեպ են ստուգում իրենց մոտ սեռական եղանակով փոխանցվող վարակների (այդ թվում` ՄԻԱՎ-ի) առկայությունը, քան բիսեքսուալ եւ «քուիր» կանայք: Լեսբուհիների ընդամենը 65.2 տոկոսն է կյանքում թեկուզ մեկ անգամ պապ-թեստ  (ՄՊՎ-ի անալիզ) հանձնել, մինչդեռ բիսեքսուալների շրջանում այդ ցուցանիշը   70.8 տոկոս է, իսկ «քուիր» կանանց շրջանում` 79.4 տոկոս:

ՄՊՎ-ի ավելի քան 100 տարատեսակ կա, որոնցից որոշները քաղցկեղածին են դառնում եւ կարող են քաղցկեղի հանգեցնել (ամենից հաճախ` արգանդի վզիկի քաղցկեղի): Այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս ժամանակ առ ժամանակ ՄՊՎ-ի հետազոտություն անցնել եւ դրական պատասխանի դեպքում բուժել այն: Կանայք սովորաբար ՄՊՎ-ով վարակվում են տղամարդկանց հետ սեքսի ընթացքում, սակայն վիրուսը կարող է փոխանցվել նաեւ երկու կնոջ սեռական օրգանների շփման հետեւանքով, ինչպես նաեւ սեքս-խաղալիքների: Հենց այդ պատճառով նույնիսկ լեսբուհիներին անհրաժեշտ է ՄՊՎ-ի անալիզ հանձնել:    

Ինչպես նշել է հետազոտութան հեղինակներից մեկը` բժիշկ Ջուլի Մունի-Սոմերսը լեսբուհիների մոտ  60 տոկոսը կյանքում գոնե մեկ անգամ տղամարդու հետ սեքսով է զբաղվել, եւ դա եւս մի պատճառ է ՄՊՎ-ի հետազոտություն անցնելու: Թեստից հրաժարումը հնարավորություն չի տա ժամանակին հայտնաբերել վիրուսը եւ բուժում անցկացնել, ինչը կմեծացնի այդ կանանց մոտ արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման ռիսկը: 

Արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման ռիսկը, գիտնականների խոսքով, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների շրջանում ավելի փոքր չէ, քան այլ կանանց: Ավելին, այդ խմբում քաղցկեղի որոշ տեսակներ ավելի տարածված են, օրինակ` թոքերի քաղցկեղը, որովհետեւ այդ կանայք ավելի շատ ծխում են, քան ալկոհոլ եւ թմրանյութեր են օգտագործում: 

2010-2012 թվականներին ԼԳԲՏ համայնքի շրջանում անցկացված հարցումների տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ այսպես կոչված  «քուիր» կանայք (որոնք իրենց ԼԳԲՏ կարգին են դասում, բայց լեսբուհի կամ բիսեքսուալ չեն կոչում) ուրիշներից ավելի հաճախ են թմրանյութեր օգտագործել եւ սեռական բռնության զոհ դարձել, սակայն իրենց առողջությանն ավելի ուշադիր են վերաբերվել, քան ուրիշները: Բիսեքսուալների ընդամենը 58.3 տոկոսը եւ լեսբուհիների 52.9 տոկոսն է, հարցման համաձայն, կյանքում ընդամենը մեկ անգամ ստուգել  իրենց մոտ սեռական եղանակով փոխանցվող վարակների առկայությունը: 

Գիտնականները բոլոր կանանց կոչ են անում ժամանակ առ ժամանակ ստուգել իրենց մոտ ՄԻԱՎ-ի առկայությունը (ինչպես եւ, սեռական եղանակով փոխանցվող այլ վարակների) անկախ այն բանից, թե ինչ կենսակերպ են վարում եւ մարդկանց ինչ խմբի են դասում իրենց:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է