• Latest news

Մոր մանրէները կօգնեն երեխային պաշտպանել կեսարյան հատումից հետո

8 փետրվարի, 2016  14:41

Բնական ծննդաբերության ընթացքում կնոջ ծնուղիների միկրոօրգանիզմները տեղափոխվում են երեխայի օրգանիզմ: Համարվում է, որ այդ մանրէները դրականորեն են ազդում նրա առողջության վրա եւ պաշտպանում են մի շարք խնդիրներից եւ հիվանդություններից:  Կեսարյան հատման հետեւանքով ծնված երեխաների օրգանիզմը նման միկրոօրգանիզմներ չի ստանում եւ կարծիք կա, որ նման երեխաների մոտ մեծ է ճարպակալման, դիաբետի, ասթմայի եւ ալերգիայի ռիսկը: 

Մարիա Գլորիա Դոմինգես-Բելլոն Նյու Յորքի համալսարանից մեթոդ է մշակել, որը կեսարյան հատման հետեւանքով լույս աշխարհ եկած նորածիններին տալիս է մայրական միկրոօրգանիզմների անհրաժեշտ «չափաքանակը»: Մեթոդը փորձարկել են 18 նորածնի մասնակցությամբ հետազոտության ընթացքում, որոնցից յոթը բնական եղանակով էին ծնվել, իսկ 11-ը` կեսարյանի:

Վիրահատության արդյունքում լույս աշխարհ եկած չորս երեխայի  15 վայրկյան շարունակ սրբում էին այն մառլյայով, որը վիրահատական միջամտությունից մեկ ժամ առաջ տեղադրել էին ապագա մոր հեշտոցում: Կեսարյան հատումից առաջ մառլյան հանում էին եւ տեղափոխում մանրէազերծ տարայի մեջ, որտեղ այն պահվում էր մինչեւ երեխայի ծնունդը: Վիրահատությունից հետո այդ մառլյայով սրբում էին երեխայի ամբողջ մարմինը` ներառյալ շրթունքներն ու դեմքը:

Հետո գիտնականներն անալիզի էին ենթարկում միկրոկենսաբանական նմուշները, որոնք նորածիններից վերցվել էին ծննդից անմիջապես հետո եւ մեկ ամիս անց, դրանք համեմատելով այն նմուշների հետ, որ վերցվել էին մոր հեշտոցից: Այն երեխաների մոտ, որոնք «սրբման» գործընթաց էին անցել,  մանրէական կազմը նման էր մայրականին: Գիտնականները ենթադրում են, որ դա օրգանիզմին կօգնի ավելի հեշտորեն ճանաչել հիվանդածին միկրոօրգանիզմները եւ արդյունավետորեն պայքարել դրանց դեմ:

Գիտնականները նախատեսել են շարունակել իրենց հետազոտությունները` փորձարկումը կրկնելով մեծ քանակությամբ երեխաների հետ: Հետազոտությանը մասնակցած երեխաներին կհետեւեն մեկ տարի շարունակ` հասկանալու, թե այդ գործընթացն ինչպես է ազդել նրանց առողջության վրա:

Հետազոտության մասին տեղեկացնում է Nature Medicine ամսագիրը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է