• Latest news

Քաղցկեղի դեմ ժողովրդական բժշկություն. ինչ են մտածում մասնագետները

8 փետրվարի, 2016  18:41

Որոշ մարդիկ, քաղցկեղ հիվանդությանը բախվելով, դիմում են ոչ թե բժիշկների, այլ բուժակների եւ նախապատվությունը տալիս են բուժման ավելի ավանդական մեթոդների, օրինակ` ոլոռով բուժմանը: Ինչ են մտածում բժիշկներն  այդ մեթոդների մասին: 

Ուռուցքավիրաբույժ Արմեն Քոչարյանը կարծում է, որ քաղցկեղի բուժումը լուրջ մոտեցում է պահանջում եւ, նախ եւ առաջ, ճիշտ ախտորոշում:  Ուռուցքաբան, հյուսվածքաբան, ճառագայթաբան, քիմիոթերապեւտ, հոգեբան, որոշ դեպքերում նաեւ վիրաբույժ. բժիշկների մի ամբողջ խումբ պիտի աշխատի ախտորոշման, իսկ հետո նաեւ հիվանդի բուժման վրա, կարծում է մասնագետը: Եվ բուժման մեթոդը կախված կլինի քաղցկեղի տարատեսակից եւ դրա անուշադրության մատնվածության աստիճանից: Երբեմն լուծումը վիրահատությունն է, երբեմն` քիմիաթերապիան, երբեմն` մի քանի մեթոդի համադրումը: 

Ուռուցքավիրաբույժի խոսքով, քաղցկեղը բացթողումներ եւ սխալներ չի ներում եւ գրագետ մոտեցում է պահանջում: Նա ինքը չի հավատում ոլոռով կամ այլ մեթոդներով բուժմանը: 

«Կարծում եմ, որ դա հանցագործություն է: Քաղցկեղով հիվանդ մարդուն ասել, թե ոլոռը նրան կփրկի, հանցագործություն է: Եթե բուժակը կարծում է, որ ինքը քաղցկեղով հիվանդ մարդուն բուժելու իրավունք ունի, կարծում եմ, պիտի օրենքի առաջ պատասխան տա», - նշել է մասնագետը:

Ուռուցքաբան Ռաֆայել Սարգսյանը կարծում է, որ չի բացառվում, որ որոշ սննդամթերքներ եւ խոտաբույսեր կարող են հակաքաղցկեղային ազդեցություն ունեցող նյութեր պարունակել: Սակայն այդ նյութերի արդյունավետությունը պիտի ապացուցվի բազմաթիվ հետազոտությունների ընթացքում, ինչից հետո դրանք կարող են ներդրվել կլինիկական պրակտիկայում: Իսկ իրենց պրակտիկայում չստուգված մեթոդներ բժիշկները չեն կարող եւ չպիտի օգտագործեն, պնդում է ուռուցքաբանը: 

«Ցանկացած նոր բուժում ներմուծելու համար անհրաժեշտ է նախ փորձարկել այն: Կան հետազոտական լաբորատորիաներ, որոնք նման նյութերի լաբորատոր, կլինիկական հետազոտություններ են իրականացնում, ինչից հետո հնարավոր կլինի նյութը ներդնել բժշկական պրակտիկայում: Նյութի հայտնաբերումից մինչեւ կլինիկայում դրա կիրառությունը կարող է մի քանի տարի անցնել», - նշել է մասնագետը:

«Կարծում եմ, որ դա հանցագործություն է: Քաղցկեղով հիվանդ մարդուն ասել, թե ոլոռը նրան կփրկի, հանցագործություն է: Եթե բուժակը կարծում է, որ ինքը քաղցկեղով հիվանդ մարդուն բուժելու իրավունք ունի, կարծում եմ, պիտի օրենքի առաջ օատասխան տա», - նշել է մասնագետը:

Ուռուցքաբան Ռաֆայել Սարգսյանը կարծում է, որ չի բացառվում, որ որոշ սննդամթերքներ եւ խոտաբույսեր կարող են հակաքաղցկեղային ազդեցություն ունեցող նյութեր պարունակել: Սակայն այդ նյութերի արդյունավետությունը պիտի ապացուցվի բազմաթիվ հետազոտությունների ընթացքում, ինչից հետո դրանք կարող են ներդրվել կլինիկական պրակտիկայում: Իսկ իրենց պրակտիկայում չստուգված մեթոդներ բժիշկները չեն կարող եւ չպիտի օգտագործեն, պնդում է ուռուցքաբանը: 

«Ցանկացած նոր բուժում ներմուծելու համար անհրաժեշտ է նախ փորձարկել այն: Կան հետազոտական լաբորատորիաներ, որոնք նման նյութերի լաբորատոր, կլինիկական հետազոտություններ են իրականացնում, ինչից հետո հնարավոր կլինի նյութը ներդնել բժշկական պրակտիկայում: Նյութի հայտնաբերումից մինչեւ կլինիկայում դրա կիրառությունը կարող է մի քանի տարի անցնել», - նշել է մասնագետը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել