• Latest news

Հայաստանին ինչու էր անհրաժեշտ մանկական հաշմանդամության հարցերով հատուկ հանձնաժողովը

8 փետրվարի, 2016  21:48

Վերջերս Հայաստանում մանկական հաշմանդամության հարցերով նոր փորձագիտական հանձնաժողով են ձեւավորել, որը կգործի չափահասներով զբաղվող հանձնաժողովից անջատ: Հայաստանում վաղուց կար նման հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտություն, պնդում է Բժշկա-սոցիալական փորձագիտության գործակալության ղեկավար Արմեն Սողոյանը: 

Նման հանձնաժողովի առկայությունը, մասնագետի խոսքով, հնարավորություն է տալիս սկսել առանձին ուշադրություն հատկացնել երեխաների հաշմանդամության եւ նրանց ռեաբիլիտացիայի հարցերին:  Նրա խոսքով, շատ բան կարելի է անել, որպեսզի այս կամ այն գործառույթի խանգարմամբ երեխաների առավելագույն քանակություն ռեաբիլիտացիայի  ծառայություններ ստանա, ինչը նրանց հետագայում կօգնի լիարժեք կյանքով ապրել եւ, եթե դա հնարավոր է, հաշմանդամ չմնալ: 

Իհարկե, չափահասների համար եւս ռեաբիլիտացիայի անհատական ծրագրեր կան. 2012-ից ի վեր Հայաստանում հաշմանդամություն ունեցող բոլոր մարդկանց հասանելի են նման ծրագրերը: Երեխաների դեպքում այդ ռեաբիլիտացիան կարող է անհամեմատ ավելի արդյունավետ լինել եւ կարող է հնարավորություն տալ իրոք օգնել երեխային եւ նրան ապագայում ազատել հաշմանդամությունից: 

Բացի այդ, ինչպես նշել է Արմեն Սողոյանը, միջազգային կազմակերպությունները Հայաստանին աջակցություն են տրամադրում երեխաների առողջության ոլորտում: Առանձին հանձնաժողովը, որը զբաղվում է երեխաների հաշմանդամության հարցերով, կօգնի ավելի լավ կոորդինացնել բոլոր աշխատանքները եւ ավելի արդյունավետ կերպով համագործակցել այդ կազմակերպությունների հետ: 

Սողոյանի խոսքով, երեխաները Հայաստանում առանձին, հատուկ ուշադրության են արժանացել, այդ պատճառով լիովին տրամաբանական է հատուկ, միայն նրանց համար հանձնաժողով ունենալը: Ավելին, մասնագետի խոսքով, նման հանձնաժողովը կկարողանա ավելի արդյունավետ գնահատական տալ այդ երեխաների վիճակին, քան ընդհանուր հանձնաժողովը: 

Հիշեցնենք, որ Բժշկա-սոցիալական փորձաքննության գործակալության տվյալներով, հանրապետական բազայում 2016-ի հունվարի  1-ից ի վեր հաշմանդամությամբ   200 177 մարդ է գրանցվել (երկրի բնակչության ընդհանուր թվի 6,6 տոկոսը), այդ թվում` 96 616 կին: Հաշմանդամությամբ գրանցված երեխաների թիվը  7801 է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել