• Latest news

Այսօր ստոմատոլոգի միջազգային օրն է

9 փետրվարի, 2016  10:48

Այսօր աշխարհի շատ երկրներում նշում են Ստոմատոլոգի միջազգային օրը (International Day of dentist)՝ օր երբ ատամնաբույժները բարձրացնում ու քննարկում են ատամնաբուժության ոլորտի արդիական հարցեր ու խնդիրներ, իսկ շատ բուժարաններ էլ ակցիաներ են կազմակերպում ու տեղեկություններ տարածում բերանի, ատամների ու լնդերի ճիշտ խնամքի մասին:

Հիշեցնենք, որ փետրվարի 9-ը Սուրբ նահատակ Ապոլլոնիայի օրն է, որին ուղղված աղոթքները, համարվում է, որ բուժում են ատամնացավը: Ապոլոնիան ալեքսանդրիացի նշանավոր պաշտոնյայի դուստրն էր, որին դաժան կտտանքների են ենթարկել՝ պահանջելով, որ նա հրաժարվի քրիստոնեությունից, իսկ հետո էլ այրել են խարույկի վրա: Մահից առաջ աղջիկը խնդրել էր քանդել իր կապանքները, ու ինքն էր նետվել կրակի մեջ: Դա կատարվել է 249 թ. փետրվարի 9-ին:

Ապոլոնիայի տառապանքները ու քրիստոնեական սխրանքը ապշեցրել էին նրա ժամանակակիցներին ու սերունդներին՝ այսպես ծնվել է առասպել այն մասին, որ բավական է ընդամենը արտաբերել Ապոլոնիայի անունը եւ աղոթել նրան, ու ատամնացավը կհանդարտվի: 300 թ. Ապոլոնիային սրբադասել էին որպես սուրբ նահատակ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել