• Latest news

Մարմնի զանգվածի ցուցիչն առողջության ցուցանիշ չէ. գիտնականներ

9 փետրվարի, 2016  23:24

Շատ մարդիկ ՄԶՑ-ն (մարմնի զանգվածի ցուցիչը) օգտագործում են` որոշելու ճարպակալման կամ ավելորդ քաշի աստիճանը: Նոր հետազոտության հեղինակները ապացույցներ են ներկայացնում առ այն, որ մարդու մարմնի զանգվածի ցուցիչը  (կիլոգրամներով քաշը բաժանած հասակի վրա եւ չափվում է  մ2-ով) առողջության ցուցանիշ չէ: Հետազոտության արդյունքները հրապարկվել են    International Journal of Obesity գիտական ամսագրում:

Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի գիտնականները Ջանեթ Տոմիյամայի  (Janet Tomiyama) ղեկավարությամբ վերլուծել են ՄԶՑ-ի եւ սրտանյութափոխանակային առողջության միջեւ կապը:  Սրտանյութափոխանակային բժշկական ցուցանիշների մեջ են մտնում զարկերակային ճնշման, տրիգլիցերիդների, խոլեստերինի, գլյուկոզայի մակարդակը, ինսուլինին դիմադրողականությունը եւ ռեակտիվ  С սպիտակուցի մակարդակը:

Վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ բարձր  ՄԶՑ-ով մարդկանց գրեթե կեսն իրականում նորմալ սրտանյութափոխանակային ցուցանիշներ ունի: Իսկ  ՄԶՑ-ի 35-ից բարձր ցուցիչ ունեցող, այսինքն գեր համարվող մարդկանց 15 տոկոսն առողջ է: 

Պրոֆեսոր Տոմիյաման ասում է. «Շատ մարդիկ համարում են, որ ճարպակալումը մահացու դատավճիռ է: Բայց տվյալները ցույց են տալիս, որ տասնյակ միլիոնավոր մարդիկ, որոնք ավելորդ քաշ  եւ ճարպակալում ունեն, լիովին առողջ են»:

Հետազոտությունը ցույց է տվել նաեւ, որ նորմալ դիապազոնում գտնվող ՄԶՑ ունեցող մարդկանց ավելի քան 30 տոկոսն իրականում առողջական խնդիրներ ունի: Պրոֆեսոր Տոմիյաման այժմ մտադիր է հետեւել բարձր ՄԶՑ ունեցող մարդկանց, որոնք նորմալ սրտանյութափոխանակային ցուցանիշներ ունեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել