• Latest news

Հայաստանը գրավիչ է ստոմատոլոգիական զբոսաշրջություն փնտրողների համար. ՀՀ ԱՆ

9 փետրվարի, 2016  12:44

Հայասատնը վերջին տարիներին գրավիչ է ստոմատոլոգիական զբոսաշրջություն փնտրողների համար: Հայաստանն այս ոլորտում աչքի է ընկնում բժշկության բարձր մակարդակով, համապատասխանում է եվրոպական չափանիշներին, մշտապես ներդրվում են բուժման նորարարական մեթոդներ եւ կիրառվում են ժամանակակից բժշկական տեխնոլոգիաներ ու սարքավորումներ, ինչը թույլ է տալիս հաջողությամբ մրցակցել եվրոպական եւ այլ երկրների առաջատար բժշկական կենտրոնների հետ: Այս մասին ասվում է ՀՀ Առողջապահության նախարարության Ստոմատոլոգի միջազգային օրվան նվիրված հաղորդագրության մեջ։

Նախարարությունը հայտնում է, որ ստոմատոլոգիական բժշկական օգնության եւ սպասարկման արտոնություններից օգտվում են ՀՀ կառավարության 04.03.04թ. «Պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության եւ սպասարկման մասին» թիվ 318-Ն որոշմամբ հաստատված բնակչության սոցիալապես անապահով ու առանձին /հատուկ/ խմբերի ցանկում ընդգրկված անձինք, ինչպես նաեւ 65 եւ բարձր տարիքի կենսաթոշակառուները: Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման շրջանակներում բնակչությունը կարող է ստանալ թերապեւտիկ, վիրաբուժական, օրթոպեդիկ եւ օրթոդոնտիկ ստոմատոլոգիական բժշկական օգնություն եւ սպասարկում:

Պետական պատվերի շրջանակներում է իրականացվում նաեւ մինչեւ 8 տարեկան, 12 տարեկան, ինչպես նաեւ սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված երեխաների ստոմատոլոգիական բուժօգնությունը:

Բացի դրանից, հանրակրթական ուսումնական հաստատություններում 6 տարեկան (դպրոցի 1-ին դասարան) եւ 12 տարեկան (7-րդ դասարան) երեխաների շրջանում տարին 1 անգամ իրականացվում է «Երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծրագիրը», որը ներառում երեխայի զննում եւ ստոմատոլոգիական կարգավիճակի գնահատում, բերանի խոռոչի հիգիենայի վերաբերյալ խորհրդատվություն, ատամնաշարի մշակում ֆտոր պարունակող մածուկով, բացառությամբ ֆլյուորոզ հիվանդությամբ տառապող երեխաների,  ստոմատոլոգիական բժշկական օգնության եւ սպասարկման կարիք ունեցող երեխաների ուղեգրում` համապատասխան ստոմատոլոգիական պոլիկլինիկա /կենտրոն, եւ վերջինիս մասին տեղեկատվության ապահովում երեխայի օրինական ներկայացուցչին:

Ատմաներն առողջ պահելու համար ՀՀ ԱՆ խորհուրդ է տալիս.

  • Տարին մեկ-երկու անգամ այցելեք ատամնաբույժի՝ ատամնաքարերի մաքրման եւ հետազոտության նպատակով
  • շԱտամների մաքրման համար առավոտյան եւ երեկոյան մի մոռացեք տրամադրել 2-3 րոպե: Խոզանակներ ընտրելիս նախապատվությունը տվեք միջին կոշտության խոզանակներին եւ երեք ամիսը մեկ փոխեք դրանք
  • Կերակրի մնացորդներից ձերբազատվելու համար օգտագործեք ատամի թելեր եւ վրձիններ, քանի որ դրանք հիանալի մաքրում են միջատամնային անցքերը՝ կանխարգելելով կարիեսի առաջացումը
  • Ատամների մածուկ ընտրելիս նախապատվությունը տվեք ֆտոր պարունակող մածուկներին, քանի որ ֆտորը բարձրացնում է ատամի էմալի դիմադրողականությունը
  • Սնվեք հավասարակշված: Օգտագործեք բնական, թարմ եւ չզտված մթերք՝  ցորենի հաց, միրգ եւ բանջարեղեն, որպեսզի ատամները ստանան բոլոր կարեւոր հանքանյութերն ու միկրոտարրերը
  • Հնարավորինս պահպանեք հեղուկի ռեժիմ, քանի որ հեղուկը բարձրացնում է թքի արտադրությունը, ինչը դրական ազդեցություն է ունենում ատամի էմալի վրա
  • Սահմանափակեք քաղցրի՝ թխվածքաբլիթների, տորթերի, սպիտակ ալյուրով պատրաստված հացաբուլկեղենի օգտագործումը: Դրանք բարձրացնում են բերանի թթվային պարունակությունը՝ նպաստելով մանրէների առաջացմանը
  • Մի օգտագործեք շաքար պարունակող գազավորված ըմպելիք, որովհետեւ դրանք օրգանիզմից դուրս են բերում կալցիումը, որի անբավարար քանակն օրգանիզմում նպաստում է ատամների էմալային շերտի նվազմանը
  • Մի գայթակղվեք փափուկ, հեշտ ծամվող սննդով: Սովորաբար նմանատիպ սննդի օգտագործումը խոչընդոտում է ծամողական ֆունկցիայի աշխատանքին՝ այն դարձնելով ավելի պասիվ
  • Մի ծխեք կամ գոնե սահմանափակեք ծխելը. այն թոքերի միջոցով ներթափանցում է լնդերի արյունատար անոթներ: Ծխախոտի ծխի մեջ առկա բաղադրիչները խախտում են արյան շրջանառության բնականոն ընթացքը լնդերում՝ առաջացնելով լորձաթաղանթի հյուծվածություն: Բացի այդ, ատամները դեղնում են, եւ արագանում է ատամնաքարերի կուտակման ընթացը
  • Խնայեք նյարդերը, քանի որ սթրեսները թուլացնում են իմունային համակարգի դիմադրողականությունը եւ բարձրացնում կարիեսի կամ պարադոնտիտի առաջացումը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է ատամների կորստին
  • Բացի դրանից, հանրակրթական ուսումնական հաստատություններում 6 տարեկան (դպրոցի 1-ին դասարան) և 12 տարեկան (7-րդ դասարան) երեխաների շրջանում տարին 1 անգամ իրականացվում է «Երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծրագիրը», որը ներառում երեխայի զննում և ստոմատոլոգիական կարգավիճակի գնահատում, բերանի խոռոչի հիգիենայի վերաբերյալ խորհրդատվություն, ատամնաշարի մշակում ֆտոր պարունակող մածուկով, բացառությամբ ֆլյուորոզ հիվանդությամբ տառապող երեխաների,  ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեցող երեխաների ուղեգրում` համապատասխան ստոմատոլոգիական պոլիկլինիկա /կենտրոն, և վերջինիս մասին տեղեկատվության ապահովում երեխայի օրինական ներկայացուցչին:
  • Ատմաներն առողջ պահելու համար ՀՀ ԱՆ խորհուրդ է տալիս.
  •  
  • Տարին մեկ-երկու անգամ այցելեք ատամնաբույժի՝ ատամնաքարերի մաքրման և հետազոտության նպատակով
  • շԱտամների մաքրման համար առավոտյան և երեկոյան մի մոռացեք տրամադրել 2-3 րոպե: Խոզանակներ ընտրելիս նախապատվությունը տվեք միջին կոշտության խոզանակներին և երեք ամիսը մեկ փոխեք դրանք
  • Կերակրի մնացորդներից ձերբազատվելու համար օգտագործեք ատամի թելեր և վրձիններ, քանի որ դրանք հիանալի մաքրում են միջատամնային անցքերը՝ կանխարգելելով կարիեսի առաջացումը
  • Ատամների մածուկ ընտրելիս նախապատվությունը տվեք ֆտոր պարունակող մածուկներին, քանի որ ֆտորը բարձրացնում է ատամի էմալի դիմադրողականությունը
  • Սնվեք հավասարակշված: Օգտագործեք բնական, թարմ և չզտված մթերք՝  ցորենի հաց, միրգ և բանջարեղեն, որպեսզի ատամները ստանան բոլոր կարևոր հանքանյութերն ու միկրոտարրերը
  • Հնարավորինս պահպանեք հեղուկի ռեժիմ, քանի որ հեղուկը բարձրացնում է թքի արտադրությունը, ինչը դրական ազդեցություն է ունենում ատամի էմալի վրա
  • Սահմանափակեք քաղցրի՝ թխվածքաբլիթների, տորթերի, սպիտակ ալյուրով պատրաստված հացաբուլկեղենի օգտագործումը: Դրանք բարձրացնում են բերանի թթվային պարունակությունը՝ նպաստելով մանրէների առաջացմանը
  • Մի օգտագործեք շաքար պարունակող գազավորված ըմպելիք, որովհետև դրանք օրգանիզմից դուրս են բերում կալցիումը, որի անբավարար քանակն օրգանիզմում նպաստում է ատամների էմալային շերտի նվազմանը
  • Մի գայթակղվեք փափուկ, հեշտ ծամվող սննդով: Սովորաբար նմանատիպ սննդի օգտագործումը խոչընդոտում է ծամողական ֆունկցիայի աշխատանքին՝ այն դարձնելով ավելի պասիվ
  • Մի ծխեք կամ գոնե սահմանափակեք ծխելը. այն թոքերի միջոցով ներթափանցում է լնդերի արյունատար անոթներ: Ծխախոտի ծխի մեջ առկա բաղադրիչները խախտում են արյան շրջանառության բնականոն ընթացքը լնդերում՝ առաջացնելով լորձաթաղանթի հյուծվածություն: Բացի այդ, ատամները դեղնում են, և արագանում է ատամնաքարերի կուտակման ընթացը
  • Խնայեք նյարդերը, քանի որ սթրեսները թուլացնում են իմունային համակարգի դիմադրողականությունը և բարձրացնում կարիեսի կամ պարադոնտիտի առաջացումը, ինչն էլ իր հերթին հանգեցնում է ատամների կորստին

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է