• Latest news

Մեծ Բրիտանիայում հինգ տարեկան տղան որպես աղջիկ է դպրոց եկել

10 փետրվարի, 2016  01:20

Մեծ Բրիտանիայում հինգ տարեկան դպրոցականը դասարան է վերադարձել աղջկա կերպարով: Նոթինգհեմփշիրի կոմսության դպրոցներից մեկի ավագ ուսուցիչը երեխայի համադասարանցիներին եւ ծնողներին գրել է, որ տղան ուզում է, որ այսուհետ իրեն աղջիկ համարեն:   

Սա այսպես կոչված գենդերային դիսֆորիայի դրսեւորման ամենավաղ դեպքերից է, որը պաշտոնապես ճանաչվել է: Տվյալ վիճակն ախտորոշվում է, եթե չափահասը կամ երեխան իրենց համապատասխան չեն համարում իրենց կենսաբանական սեռին: 

Վերջին ժամանակներս Մեծ Բրիտանիայում սեռափոխության դիմած երիտասարդների թիվն աճել է ավելի քան 50 տոկոսով, ինչպես վկայում է վիճակագրությունը: 

Բարեգործական Gender Identity Research and Education Society կազմակերպության ակտիվիստ Բեռնարդ Ռիդի խոսքով, երկու տարեկան երեխաներն արդեն կարող են արտահայտել իրենց անհարմարությունը իրենց կենսաբանական սեռի հետ կապված: Նրա կարծիքով,  ամեն 100-ից մեկը այս կամ այն «գենդերային վարիացիան» է դրսեւորում, որոնք ձեւականորեն ախտորոշվում են կամ ոչ:  Նա հավելել է, որ երեխան պիտի  հասնի  10 տարեկանի, այդ ժամանակ նրան անհրաժեշտ կլինի երկրորդական սեռական նշանների ի հայտ գալուն խոչընդոտող դեղամիջոցներ ընդունել:  

Միաժամանակ բրիտանական դպրոցները լավ են վերաբերվում գենդերային դիսֆորիայից տառապող երեխաներին եւ աջակցում են նրանց:  Հաղորդվում է, որ աղջիկ դարձած հինգ տարեկան տղայի ծնողներն անհրաժեշտ հոգեբանական օգնություն եւ կարեկցություն են ստանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել