• Latest news

Ծամոն. օգո՞ւտ, թե վնաս

9 փետրվարի, 2016  17:57

Ներկայումս ծամոնի տուփ կարելի է գտնել գրեթե ամեն հայի գրպանում կամ պայուսակում: Շատերը կարծում են, թե ծամոնն օգտակար է ատամների համար, այդ պատճառով ամեն անգամ սնունդ ընդունելուց հետո անպայման ծամում են: Ճի՞շտ է դա:  Ծամոնն ինչպես է ազդում ատամների եւ ընդհանրապես առողջության վրա: 

Ատամնաբույժ Նվարդ Վանյանը պնդում է, որ ծամոն կարելի է ծամել միայն սնվելուց հետո եւ ոչ ավելի, քան  10 րոպե: Ծամոնն իրոք մաքրում է ատամները ատամնափառից եւ սնվելուց հետո մնացող սննդի մասնիկներից, չնայած, իհարկե, ատամի խոզանակն ավելի լավ կաներ դա:  Իհարկե խոսքն ընդամենը ատամների մեխանիկական մաքրման մասին է, ոչ քիմիական. ծամոնը չի կարող փոխարինել ոչ առավոտյան ու երեկոյան խոզանակի եւ մածուկի օգնությամբ ատամների մաքրմանը, ոչ էլ մասնագիտական մաքրմանը, որը տարին երկու անգամ խորհուրդ է տրվում անել  ատամնաբույժի մոտ: 

Չափից ավելի երկար ծամոն ծամել խորհուրդ չի տրվում, որովհետեւ դա, ինչպես նշել է ատամնաբույժը, կարող է աղիքների հետ կապված խնդիրների հանգեցնել: Ավելին, ծամոնը հանգեցնում է դատարկ ստամոքսում ստամոքսահյութի արտադրության, ինչը նպաստում է ստամոքսի խոցի եւ գաստրիտի առաջացմանը: 

Արժե նաեւ նշել, որ, ինչպես պնդում են մասնագետները, ծամոնը չի պաշտպանում կարիեսից  (որովհետեւ դա ի հայտ է գալիս ոչ թե ծամողական մակերեւույթներին, այլ` միջատամնային, այդ հիվանդության կանխարգելման գործում ծամոնն առանձնապես արդյունավետ չէ): Ավելին, ծամոնը կարող է վնասել ատամնալիցքերին, պսակներին եւ կամուրջներին` դրանց վրա մեխանիկական ազդեցության հետեւանքով:  

Հենց այդ պատճառով շատ մասնագետներ խորհուրդ են տալիս սնվելուց հետո ատամները մաքրել խոզանակով կամ ուղղակի բերանը ողողել մաքուր ջրով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել