• Latest news

Լա՞վ է Հայաստանում մեծ քանակությամբ ատամնաբուժական կլինիկաներ ունենալը

9 փետրվարի, 2016  20:24

Հայաստանում ատամնաբուժական գործունեության համար արտոնագրի ստացմանը բավականին ազատական մոտեցում գոյություն ունի, այդ պատճառով էլ ատամնաբուժական կլինիկաների քանակը բավականին մեծ է: Նման կլինիկաների մեծ քանակությունն ինչպես է ազդում Հայաստանում ատամնաբուժության մակարդակի եւ տրամադրվող ծառայությունների որակի վրա: 

Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր ատամնաբույժ-վիրաբույժ Կարեն Գրիգորյանը կարծում է, որ մեծ քանակությամբ կլինիկաների առկայությունն  իր դրական եւ բացասական կողմերն ունի:  Մի կողմից` կլինիկաների մեծ թիվը նշանակում է  մեծ մրցակցություն, որը բոլոր կլինիկաներին ստիպում է բարելավել տրամադրվող ծառայությունների որակը եւ իջեցնել գները: Մյուս կողմից, ատամնաբուժության մեջ գները  «անվերջ իջեցնել անհնար է». հարցն այն է, որ ատամնաբույժների օգտագործած որակյալ նյութերը բավականին թանկ արժեն, տարածքում մաքրության պահպանումը, գործիքների մանրէազերծումը եւ այլ հարցեր եւս ֆինանսական ներդրումներ են պահանջում, այդ պատճառով ատամնաբույժների ծառայությունների ինքնարժեքը բավականին բարձր է:  Եթե կլինիկաները մրցակցային պատերազմում սկսեն իջեցնել իրենց ծառայությունների արժեքը, ստիպված կլինեն խնայողություն անել կամ աշխատանքի ընթացքում օգտագործվող նյութերի որակի վրա, կամ էլ մաքրության եւ գործիքների մանրէազերծման: Այդ ամենը, իհարկե, հաճախորդի շահերից չի բխում, նշել է Կարեն Գրիգորյանը: 

Նրա կարծիքով, ավելի ճիշտ կլիներ խստացնել արտոնագրի տրամադրման գործընթացը, որպեսզի համալսարանն ավարտած ամեն նորելուկ չկարողանա կլինիկա բացել եւ զբաղվել մարդկանց բուժմամբ: 

Կարեն Գրիգորյանը նաեւ նշել է, որ իր տվյալներով Հայաստանում մոտ  600-700 ատամնաբուժական կլինիկա կա: Հայաստանի նման փոքր երկրի համար այդքանը երեւի շատ է:  

Հիշեցնենք, որ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի տվյալներով, Հայաստանում այսօրվա դրությամբ մոտ  1640 ատամնաբույժ կա եւ 10 000 բնակչին 5 մասնագետ է բաժին ընկնում: Ռուսաստանում, օրինակ, ամեն 10 000 բնակչին 3.5 ատամնաբույժ է բաժին ընկնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել