• Latest news

Հասուն բանանները կօգնեն ախտորոշել մաշկի քաղցկեղը

10 փետրվարի, 2016  20:39

Հասուն բանանների վրա հայտնվող մուգ բծերը գիտնականներին միջոց են հուշել ավելի արագ եւ ճշգրտորեն ախտորոշելու մաշկի քաղցկեղը:  Ֆիզիկական եւ վերլուծական էլեկտրաքիմիայի լաբորատորիայի (Շվեյցարիա) գիտնականները ենթադրում են, որ հասուն բանանների կեղեւի մեջ պարունակվող ֆերմենտը մելանոմայի աճի վստահելի նշիչ է:   Այդ տվյալների հիման վրա հետազոտողները քաղցկեղի ախտորոշման սքաներ են ստեղծել: 

Բանանի կեղեւի մուգ բծերն ի հայտ են գալիս դրանում տիրոզինազ կոչվող ֆերմենտի առկայության պատճառով: Այդ նույն ֆերմենտն առկա է նաեւ մարդու մաշկում եւ մեծ քանակությամբ` այն մարդկանց մոտ, որոնք մելանոմայից են տառապում` մաշկի քաղցկեղի ամենավտանգավոր տեսակից: 

Քաղցկեղի առաջին փուլում ֆերմենտի առկայությունն այնքան էլ ակհայտ չէ, սակայն դրա մեծ տարածումը եւ հավասար բաշխումն արձանագրվում է երկրորդ փուլում: Երրորդ փուլում տիրոզինազի բաշխվածությունն անհավասարաչափ է դառնում. Դա նշանակում է, որ քաղցկեղային բջիջները սկսել են տարածվել մարմնի այլ հատվածներում: 

Գիտնականների մշակած նոր սքաները ատամիկների նման տեղադրված ութ ճկուն միկրոէլեկտրոդ ունի,  որոնք անցնում են մաշկի մակերեւույթով եւ չափում են տիրոզինազի քանակը եւ բաշխվածությունը: Դա օգնում է ախտորոշել մելանոման եւ նույնիսկ` հիվանդության փուլը, առանց դիմելու այնպիսի ինվազիվ թեստերի, ինչպիսին բիոպսիան է: Ճիշտ է, առայժմ սքաները փորձարկում են բանանների վրա: 

«Մրգերի հետ աշխատելով` մենք կարողացանք ախտորոշման նոր մեթոդ մշակել եւ փորձարկել` քաղցկեղային հիվանդների չներգրավելով փորձարկումների մեջ», - նշել է գիտական խմբի ղեկավար Յուբեր Ժիրոն:

Նա հույս ունի, որ մի օր սքաները կօգտագործվի նաեւ քաղցկեղային բջիջների ոչնչացման համար եւ քաղցկեղի այս տեսակի դեպքում կարիք չի լինի բուժման այնպիսի միջոցների, ինչպիսին քիմիաթերապիան է. «Նախնական լաբորատոր թեստերը ցույց են տվել, որ մեր սարքը կարող է օգտագործվել հիվանդ բջիջների ոչնչացման համար»:

Հետազոտությունը հրապարակվել է Angewandte Chemie գիտական ամսագրում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է