• Latest news

45-ամյա տղամարդն ավազով եւ մանրախճով է սնվում

10 փետրվարի, 2016  21:34

Հնդկաստանից 45-ամյա Հանս Ռաջն արդեն 25 տարի է` իր սննդի մեջ ներառում է ավազ, մանրախիճ եւ աղյուսներ: Նա նույնիսկ շրջում է երկրով մեկ այդ «մթերքների» նոր տարատեսակներ փնտրելով:

Տղամարդը, որին հարազատ Ուտտար-Պրադեշ նահանգում «ավազե մարդ» են կոչել, մասնագետների կարծիքով տառապում է պիկա կոչվող խանգարմամբ. Դա չուտելի նյութեր ուտելու ցանկությունն է: Պիկան կարող է մի շարք բարդացումներ եւ առողջական խնդիրներ առաջացնել: 

Սակայն Ռաջը պնդում է, թե ինքը երբեք առողջական խնդիրներ չի ունեցել չուտելի առարկաներով տարվելու հետեւանքով, ատամներն էլ այնքան ամուր եւ ուժեղ են, որ կարող է քար կծել: Ավելին` քարերն ու ավազը, նրա խոսքով, իր օրգանիզմին էներգիա եւ հանքանյութեր են մատակարարում: 

«Ես արդեն 25 տարի է` ավազ եւ աղյուս եմ ուտում, - ասել է տղամարդը: Ինձ դուր է գալիս ուտել դա: Չեմ կարծում, թե դրանք ինչ-որ կերպ վնասում են ինձ: Ես երիտասարդ տարիքում եմ սկսել օգտագործել դրանք, եւ այժմ դա ինձ լիովին նորմալ է թվում: Կարծում եմ` ավազում առկա հանքանյութերն ինձ էներգիա են տալիս: Ես երբեք փորի կամ բերանի խնդիր չեմ ունեցել: Ատամներս լիովին առողջ են: Կարող եմ առանց խնդրի կծել ամենաամուր քարը»:

Պիկան բավականին տարածված է կրթության դժվարություններ ունեցող մարդկանց շրջանում, այն երբեմն հանդիպում է նաեւ հղիության ընթացքում: Եթե նման խանգարում ունեցող մարդը սննդի մեջ թունավոր բաղադրիչներ է օգտագործում, դա կարող է մարսողության լուրջ խնդիրներ առաջացնել, որոնք բժշկի միջամտություն են պահանջում: Խանգարման զոհերը հաճախ վնասում են ատամները, իսկ երբեմն նրանց մոտ ստամոքսի խցանում է դիտարկվում, հատկապես եթե մազ են ուտում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել