• Latest news

Այսօր Հիվանդի համաշխարհային օրն է

11 փետրվարի, 2016  10:38

Այսօր՝ փետրվարի 11-ին, նշվում է Հիվանդի համաշխարհային օրը: Այն սահմանվել է 1992 թ մայիսի 13-ին՝ հանգուցյալ Հովհաննես Պողոս պապի նախաձեռնությամբ:

Այս առթիվ գրված հատուկ ուղերձում Հռոմի պապը նշել էր, որ Հիվանդի համաշխարհային օրվա ամենամյա տոնակատարությունները որոշակի նպատակ ունեն՝ «բժշկական կաթոլիկ բազմաթիվ կազմակերպություններին աշխատակիցներին, հավատացյալներին, ամբողջ քաղաքացիական հանրությանը հիշեցնել հիվանդների ու տկարների համար լավագույն խնամքի ապահովման, նրանց տառապանքների թեթեւացման անհրաժեշտությունը»:

1991 թ. Հովհանանես Պողոս երկրորդի մոտ ախտորոշվել էր Պարկինսոնի հիվանդություն: Ուշագրավ է, որ Հռոմի պապը Հիվանդի համաշխարհային օրը ստեղծել էր իր ախտորոշման մասին իմանալուց մեկ տարի հետո:

Հիվանդի համաշխարհային օրը առաջին անգամ նշվել է 1993 թ. փետրվարի 11-ին: Այս օրվա ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ ամբողջ աշխարհի կաթոլիկները հնուց ի վեր փետրվարի 11-ին նշել են Հիվանդի օրը: Հենց այդ օրն է ֆրանսիայի Լուրդ վայրում շատ դարեր առաջ կատարվել Աստվածամոր հայտնությունը: Սուրբ Աստվածածինը, Լուրդի Աստվածամայրը բուժում էր տառապյալներին՝ դրանով իսկ դառնալով հիվանդների փրկության խորհրդանիշը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել