• Latest news

Կինն իր կրծքում անցք է այրել մաշկի քաղցկեղը բուժելու համար

11 փետրվարի, 2016  19:49

Նոր Զելանդիայի 63-ամյա բնակչուհի Բրիտա Հալլոուսը վստահեցնում է, թե կարողացել է «ժողովրդական բժշկության» օգնությամբ բուժել կրծքավանդակի չարորակ մելանոման: Կինը բուժման համար այսպես կոչված սեւ բալասան է օգտագործել, որին բժիշկները ծայրաստիճան բացասաբար են վերաբերվում: Բրիտան այլընտրանքային բուժման է դիմել այն բանից հետո, երբ նկատել է, որ իր կրծքավանդակի  պեպենը սկսել է մեծանալ եւ փոխել գույնը: 

Բրիտան բժշկի մասնագիտական խորհուրդ չի հարցրել եւ նույնիսկ բիոպսիա չի անցկացրել` պարզելու, թե արդյոք պեպենը չարորակ մելանոմա է: 

Կինը մանրազնին կերպով փաստագրել է հիվանդության դեմ իր պայքարը`   12 ամիս շարունակ լուսանկարներ անելով եւ դրանք տեղադրելով համացանցում: Շատ շուտով դրանք մեծ ժողովրդականություն են ձեռք բերել, բայց օգտատերերի արձագանքները տարբեր էին. ինչ-որ մեկը Բրիտային գովում էր վճռականության համար, ուրիշն էլ հանդիմանում էր բժշկին չդիմելու եւ մասնագիտական պատրաստության բացակայության համար:  

Կնոջ ինքնաբուժումը մոտավորապես 6 շաբաթ է տեւել, ինչից հետո սեւ բալասանի օգտագործման տեղում անցք է առաջացել, որը հետագայում ամբողջությամբ փակվել է: Ինքը` Բրիտան, գոհ է, որովհետեւ կարծում է, որ քաղցկեղն անհետացել է: 

Սեւ բալասանը հաճախ քաղցկեղի բուժման այլընտրանքային մեթոդ են կոչում: Սակայն չկա գիտական որեւէ վստահելի վկայություն, որը ցույց տար, որ այն բուժիչ միջոց է կամ գոնե օգնում է ուռուցքների դեպքում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել