• Latest news

Գյումրիի բոտուլիզմով հիվանդներն առողջացած դուրս են գրվել

11 փետրվարի, 2016  12:55

Միջին ծանրության բոտուլիզմով վարակված երկու տղամարդ, որ հիվանդանոց էին տեղափոխվել Գյումրի քաղաքում, արդեն դուրս են գրվել: Ինչպես   NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել է վարակաբան Դիանա Սուքիասյանը, Գյումրիի վարակիչ հակատուբերկուլյոզային հիվանդանոցում բուժում ստացած  հիվանդը հիվանդանոց տեղափոխվելուց եւ անհրաժեշտ բուժում ստանալուց մեկ շաբաթ անց արդեն առողջացած դուրս էր գրվել: Գյումրիի ԲԿ-ից մեզ տեղեկացրել են, որ վերջերս դուրս է գրվել նաեւ երկրորդ հիվանդը:  

Երկու հիվանդն էլ պիտի իրենց բնակության վայրի նյարդաբանի հսկողության տակ գտնվեն, որովհետեւ բոտուլիզմից  հետո վերականգնման եւ դրա պատճառով ի հայտ եկող  նյարդաբանական ախտանիշների անհետացման համար ժամանակ է պահանջվում: 

Հիշեցնենք, որ երկու տղամարդ բոտուլիզմով է վարակվել մարինացված կանաչ պղպեղ եւ տանը պատրաստված խավիար ուտելուց հետո:   Նրանցից մեկը բուժում է ստացել Գյումրիի վարակիչ հիվանդանոցում, երկրորդին տեղափոխել են Գյումրիի բժշկական կենտրոն. նա փսխոցների պատճառով շնչառական ջղակծկումներ ուներ, եւ մասնագետները որոշել են, որ ավելի լավ կլինի, եթե նա կլինիկայում բուժում ստանա, որտեղ անհրաժեշտության դեպքում նրան կարող են միացնել արհեստական շնչառության համակարգին: 

Համաճարակաբան Արմինե Անդրյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ  այս պահի դրությամբ դա այս տարվա ընթացքում բոտուլիզմի միակ դեպքն էր, որ գրանցվել էր Գյումրի քաղաքում: 

Չի հաջողվել հայտնաբերել հիվանդների կերած պահածոների մնացորդները. մասնագետներն ուսումնասիրել են նույն խմբաքանակի այլ պահածոներ, սակայն բոտուլիզմի հանգեցնող տոքսիններ չեն հայտնաբերել: 

Մասնագետները հիշեցնում են, որ տանը պատրաստված պահածոներն ուտելն անվտանգ չէ, դրանցում կարող են բոտուլիզմ առաջացնող նյութեր պարունակվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել