• Latest news

Ինչպես ճիշտ խնամել ատամները

11 փետրվարի, 2016  18:38

Ինչպես է պետք հոգ տանել ատամներին, որպեսզի դրանք առողջ ու ամուր մնան: Այդ մասին մի քանի խորհուրդ է տվել Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր ատամնաբույժ-վիրաբույժ Կարեն Գրիգորյանը:  

Խոզանակ եւ մածուկ

Ցանկալի է ատամները խոզանակով մաքրել օրը երկու անգամ` առավոտյան եւ երեկոյան: Միաժամանակ ցանկալի է նաեւ ատամի մածուկ օգտագործել: 

Ատամի թել

Խոզանակը մաքրում է ատամների մակերեւույթի միայն 70-80 տոկոսը, բայց չի կարող հեռացնել ատամների արանքում սննդի մնացորդները: Հենց այդ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս ատամի թելեր օգտագործել, այսպես կոչված ֆլոսսներ: 

Բերանի խոռոչի ողողման հեղուկներ

Բերանի ողողման համար հատուկ հեղուկներ օգտագործելը եւս լավ միտք է, կարծում է մասնագետը: Նրա կարծիքով, բերանի հիգիենայի ապահովման համար ցանկալի է օգտագործել խոզանակ եւ մածուկ, ատամի թել եւ բերանի խոռոչի ողողման հեղուկներ:  

Որքան հաճախակի է պետք փոխել խոզանակները

Խորհուրդ է տրվում խոզանակները փոխել երեք ամիսը մեկ: Սակայն եթե դուք որեւէ վարակիչ հիվանդությամբ եք հիվանդացել, խոզանակն անհրաժեշտ է փոխել առողջանալուց անմիջապես հետո, նույնիսկ եթե դուք հենց վերջերս եք սկսել օգտագործել այն: Հարցն այն է, որ խոզանակի վրա կարող են հիվանդության հարուցիչներ մնացած լինել եւ այն օգտագործելու դեպքում կրկնակի վարակում տեղի կունենա:    

Կանխարգելիչ զննություն

Տարին երկու անգամ ցանկալի է այցելել ատամնաբույժին, նույնիսկ եթե ոչ մի խնդիր չունեք: Միայն բժիշկը կարող է հաստատել, որ ձեր ատամներն առողջ են, եւ միայն նա կարող է բերանի խոռոչի մասնագիտական խնամքի որոշ պրոցեդուրաներ անցկացնել, օրինակ` հեռացնել ատամնաքարը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել