• Latest news

Գանգից ԴՈՒՐՍ աճող ուղեղով աղջիկը ողջ է մնացել (ֆոտո)

11 փետրվարի, 2016  23:48

Ալանա Լոնգը ծնվել է էնցեֆալոցելեով. դա հազվագյուտ արատ է, որի դեպքում ուղեղը գանգից ԴՈՒՐՍ է աճում, դուրս գալով գանգի մի փոքրիկ անցքից:  Ծննդյան պահին աղջկա գլխին հսկայական մուգ մանուշակագույն ուռուցք կար, որը վիրահատությամբ հեռացրին, երբ նա ընդամենը  8 օրական էր: Գոյացությունը լցվել էր ոսկրածուծային հեղուկով եւ ուղեղային նյութով: 

Ալանան ողջ մնաց, չնայած բժիշկները վստահ էին, որ նա պիտի մեռնի կամ մոր արգանդում կամ էլ անմիջապես ծնվելուց հետո:  Այժմ նա արդեն 11 ամսական է: Նրա ծնողները` 38-ամյա Քեթրինը եւ 45-ամյա Մարկը վստահ են, որ աղջկան հաշմանդամություն է սպասում, բայց ուրախ են, որ նա ապրելու այդպիսի զարմանալի կամք ունի եւ որ նրան լիարժեք կյանքով ապրելու գոնե մի փոքրիկ հնարավորություն են տվել: 

Էնցեֆալոցելեն գանգա-ուղեղային ճողվածք է, որը պարունակում է ուղեղի թաղանթը եւ ուղեղանյութը, բայց չի ներառում նրա ուղեղախորշերը:  Քանի որ էնցեֆալոցելեն վնասում է ուղեղը, սովորաբար հիվանդների մոտ ինտելեկտի եւ շարժողական գործառույթների խանգարումներ են դիտարկվում: Ավելին` նման ախտորոշմամբ երեխաների մեծամասնությունը ողջ չի մնում: Հենց այդ պատճառով շատ ծնողներ դեռեւս հղիության ընթացքում իմանալով, որ պտուղը էնցեֆալոցելե ունի, որոշում են ընդհատել հղիությունը: Սակայն Ալանայի ծնողները որոշեցին նրան շանս տալ:  

Երբ Ալանան ծնվեց, նրա ծնողներին թույլ չտվեցին նույնիսկ նայել նրան, անմիջապես տարան վիրահատարան: Նրա կյանքի առաջին մի քանի օրն իսկական դժոխք էին ծնողների համար, որոնք անընդհատ նրա մասին լուրերի էին սպասում` ինչպես է, ինչ է լինելու վիճակը: 

Մասնագետներն առայժմ չգիտեն, թե աղջիկն ինչպիսին կմեծանա. թե որքան ծանր կլինեն նրա ինտելեկտի խախտումները, հետագայում կերեւա: Առայժմ ծնողները ենթադրում են, որ նա ցավ չի զգում, որովհետեւ արյունոտելու աստիճան ճանկռում է դեմքն ու լաց չի լինում: 

Ամեն դեպքում, ծնողների խոսքով, նա շատ ժպտում է, չնայած բոլոր փորձություններին, որ բաժին են հասել իրեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել