• Latest news

Ծխելը վտանգավոր է բոլորի համար, Ձեզնից բացի՞

12 փետրվարի, 2016  20:27

Ծխի վնասի եւ այն մասին, որ դա թոքերի քաղցկեղ, սրտի եւ շատ այլ հիվանդություններ է առաջացնում, բոլորն են լսել: Այնուամենայնիվ, Հայաստանում, ինչպես եւ աշխարհում, շատ մարդիկ շարունակում են ծխել:  Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել են Ակհիլա Աննամրեդին եւ Ջոն Սքոթը Հարվարդի հանրային առողջապահության դպրոցից, ծխող մարդը սովորաբար մտածում է, թե ծխելու հետեւանքով ով ասես, կարող է քաղցկեղ եւ շատ այլ հիվանդություններ ձեռք բերել, բայց ոչ ինքը: 

«Երբ վիճակախաղի տոմս ես գնում, միշտ մտածում ես, թե կկարողանաս շահել: Երբ ծխում ես, չես մտածում, թե կարող ես թոքերի քաղցկեղ ձեռք բերել», - նշել է Ակհիլա Աննամրեդին:

Իմիջիայլոց, հետաքրքիր է, որ Հայաստանում, որտեղ ամեն երկրորդ տղամարդը ծխում է, տղամարդկանց շրջանում քաղցկեղի ամենատարածված տեսակը թոքերի քաղցկեղն է: Հայաստանում քաղցկեղի այդ տեսակից մահացության ցուցանիշը եւս շատ բարձր է: Ինչպես վերջերս նշել է Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, քաղցկեղի այդ տեսակի նույնիսկ վաղ ախտորոշումը առանձնապես չի ազդում բուժման արդյունքի եւ կանխատեսումների վրա, հենց այդ պատճառով այդքան կարեւոր է կանխարգելել դրա զարգացումը, այսինքն պայքարել երկրում ծխելու տարածման դեմ:  

Իհարկե, թոքերի քաղցկեղ ունենում են ոչ բոլոր ծխողները, սակայն գիտությանն արդեն վաղուց հայտնի է, որ ծխելն իրոք բարձրացնում է դրա զարգացման ռիսկը եւ ուղղակիորեն կապված է դրա հետ: Ինչպես նշել է Ջոն Սքոթը, նույնիսկ եթե ծխողը քաղցկեղ չի ունենում, ծխախոտն ամեն դեպքում վնասում է նրա շնչառական համակարգին, սիրտ-անոթային համակարգին, թուլացնում է նրա իմունիտետը, ինչի հետեւանքով մարդն ավելի ընկալունակ է դառնում վիրուսային վարակների, օրինակ, գրիպի հանդեպ:  

Ծխելու եւ թոքերի քաղցկեղի կապի մասին իհարկե բոլորն են լսել, սակայն երեխաների առողջության վրա պասիվ ծխելու ազդեցության մասին քչերը գիտեն. ծխախոտի ծուխը շնչելը երեխաներին ավելի խոցելի է դարձնում վարակների, ալերգիաների, ասթմայի եւ այլ հիվանդությունների հանդեպ, նշել են մասնագետները: Ծխելը կարող է նաեւ անպտղություն առաջ բերել, ավերել ոսկրերը եւ բարձրացնել օսթեոպորոզի զարգացման ռիսկը:   

Ինչո՞ւ են ուրեմն մարդիկ այդքան շատ ծխում եւ ինչպես կարելի է պայքարել դրա դեմ: 

Ինչպես նշել են Ակհիլա Աննամրեդին եւ Ջոն Սքոթը, շատ երկրներում ծխելը մշակույթի մաս է կազմում: Նույնը հավանաբար կարելի է ասել նաեւ Հայաստանի մասին: Երեխաները տեսնում են, թե ինչպես են իրենց հայրերն ու ավագ ընկերները ծխում եւ մտածում են, որ դա հասունանալու եւ առնականության ցուցանիշ է: Հենց այդ պատճառով կարելի է ծխելու դեմ պայքարը երեխաներից սկսել. կարելի է նրանց հասցնել այն միտքը, որ ծխելը բոլորովին էլ զիլ չէ, այդ դեպքում նրանց սերունդը գուցե իրեն ուրիշ կերպ պահի, երբ մեծանա, եւ հենց իրենք արդեն լիովին այլ օրինակ լինեն իրենց երեխաների համար: Դա իր հերթին կարող է գալիք սերունդներում հանգեցնել թոքերի քաղցկեղով հիվանդացման նվազման:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է