• Latest news

12-ամյա աղջկա ուղեղում մրջյունների մի ամբողջ համայնք է ապրում (վիդեո)

12 փետրվարի, 2016  21:30

Զգուշացում. տեսանյութը որոշ մարդկանց կարող է տհաճ թվալ: 

12-ամյա Շրեա Դարջիի ուղեղում հարյուրավոր մրջյուններ են ապրում, եւ տասնյակ փոքրիկ միջատներ ամեն օր դուրս են գալիս նրա ականջներից: Առայժմ չեն կարողանում բոլոր մրջյուններին դուրս հանելու` աղջկա համար անվտանգ միջոց գտնել: 

Ամեն ինչ սկսվեց անցյալ տարվա օգոստոսին, երբ աղջիկը բողոքեց ականջների ցավից: Այդ ժամանակ բժիշկները նրա գլխում մրջյունների մի ամբողջ համայնք հայտնաբերեցին: Այդ ժամանակվանից նրանք ամեն օր աղջկա ականջներից կենդանի եւ մեռած միջատներ են հանում, բայց եւս հարյուրավորները, շատ արագ բազմանալով, մնում են նրա գլխում: 

Բժիշկները փորձել են նրա ականջները հականեխիչ նյութով լվանալ, մի քանի անգամ փորձել են լապարոսկոպիկ տեսախցիկների օգնությամբ գտնել թագուհուն ու սպանել, բայց անարդյունք: Աղջկան նույնիսկ բուժակների մոտ են ուղարկել, բայց նրանք էլ ոչինչ չեն կարողացել անել: Մրջյունները շարունակում են բազմանալ ու ապրել նրա գլխում: 

«Ինձ համար այս աղջկա դեպքը շատ բարդ է. ես նախկինում երբեք նման բան չէի տեսել, բժշկական գրականության մեջ էլ չէի կարողացել նման դեպքերի նկարագրություններ գտնել», - խոստովանել է բժիշկ Ջավահար Թալսանիան: «Մեծ մրջյունները երեւի խայթում են նրան, բայց նա ոչ մի տեղ, ականջներից բացի, ցավ չի զգում»:

Առայժմ աղջիկը բժիշկների հսկողության տակ է մնում Հնդկաստանի բուժական կենտրոններից մեկում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել