• Latest news

Վալենտինի օրը սրտի համար օգտակար եղանակով անցկացնելու 5 տարբերակ

14 փետրվարի, 2016  11:29

Ինչպես կարելի է անցկացնել Վալենտինի օրը, որ այն օգտակար լինի սրտի համար: Ահա մի քանի խորհուրդ այն մասին, թե ինչ կարելի է նվիրել եւ ուտել սիրահարների օրը:   

1. Ջանացեք լավ նվեր ընտրել

Շատ մշակույթներում Վալենտինի օրն ընդունված է սիրահարներին շոկոլադ եւ քաղցրեղեն նվիրել, որոնք, ինչպես հայտնի է, այնքան էլ օգտակար չեն առողջության համար: Քաղցրեղենի փոխարեն, մասնագետները խորհուրդ են տալիս այլ նվեր ընտրել, ցանկալի է` այնպիսինը, որն անհնար է ուտել եւ որը հնարավոր կլինի հիշատակ պահել: 

2. Ակտիվ եւ արկածներով լեցուն օր պլանավորեք 

Այս տարի Վալենտինի օրը կիրակի է, եւ եթե Դուք այդ օրն ազատ եք, հետաքրքիր, ուրախ եւ ակտիվ որեւէ բան պլանավորեք ավանդական` ռեստորան գնալու փոխարեն:  Օրինակ` կարելի է սառույցի վրա չմուշկ քշել կամ էլ նույնիսկ մարզասրահ այցելել, որտեղ ժայռ մագլցելու պատ կա: Ակտիվորեն անցկացված օրը դրականորեն կազդի ձեր ինքնազգացողության եւ առողջության վրա:  

3. Տանը ռոմանտիկ ընթրիք պատրաստեք

Լավ միտք է ռեստորան գնալու փոխարեն տանն ընթրիք պատրաստելը: Տանը դուք կարող եք համեղ եւ միաժամանակ օգտակար ուտեստ պատրաստել թարմ, որակյալ մթերքից: Ջանացեք խուսափել տրանսճարպերից, հագեցած ճարպերից, շաքարից եւ աղից:  Ջանացեք նաեւ շոգու վրա պատրաստել կամ ջեռոցում, ոչ թե տապակել յուղի մեջ: 

4. Քաղցրեղենի նկատմամբ զուսպ եղեք

Եթե քաղցրեղեն եք ուզում, մրգեր եւ բանջարեղեն խառնեք իրար: Իսկ եթե ձեզ կոնֆետների գեղեցիկ տուփ են նվիրել, ամբողջը միանգամից մի կերեք. տուփը թաքցրեք սառնարանում եւ ամեն օր մի կոնֆետ կերեք, ոչ ավելի: 

5. Ռոմանտիկ զբոսանք կազմակերպեք 

Եթե Վալենտինի օրը մարզասրահ գնալը ձեզ համար չափազանց էքստրեմալ զբաղմունք է, ջանացեք սիրելիի հետ երեկոյան Երեւանի փողոցներով երկար զբոսանքի դուրս գալ. նման զբոսանքը շատ օգտակար կլինի ընդհանուր առմամբ եւ մասնավորապես` սրտի համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է