• Latest news

Մելիայի տերեւների զտուկը կարող է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման արդյունավետ միջոց դառնալ

13 փետրվարի, 2016  22:24

Մելիայի տերեւների զտուկը դանդաղեցնում է ենթաստամոքսային քաղցկեղի զարգացումը եւ կարող է դրա բուժման արդյունավետ միջոց դառնալ:  Այդ մասին տեղեկացնում է Թեքսասի  Tech University Health Sciences Center El Pas-ի գիտնականների մի խումբ` Ռաջկումար Լակշմանասվամայի գլխավորությամբ:  Այդ բացահայտումը շատ կարեւոր է, որովհետեւ այսօրվա դրությամբ քաղցկեղի այդ տեսակի բուժման արդյունավետ միջոց չկա: 

Մելիան ծառ է, որը տարածված է եւ աճեցվում է արեւադարձային եւ մերձարեւադարձային անտառներում: Նրա տերեւներն ու ծաղիկները նիմբոլիդ են պարունակում` նյութ, որը գիտնականների խոսքով հակաուռուցքային ազդեցություն ունի: 

Գիտնականները նիմբոլիդի ազդեցությունը փորձարկել են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բջիջների, ինչպես նաեւ մկների վրա: Պարզվել է, որ նիմբոլիդն ընտրովի ազդում է միայն ուռուցքային բջիջների վրա` ոչ մի կերպ չազդելով առողջ հյուսվածքների վրա: Այն ուժեղացնում է թթվածնի ռեակտիվ ձեւերի արտադրությունը, որոնք մասնակցում են ապոպտոզի եւ աուտոֆագիայի կարգավորմանը:   Նյութի ներարկումը դանդաղեցնում է մետաստազների առաջացման գործընթացը: Ավելին, ուռուցքային բջիջների չափը եւ թիվը   կրճատվում է 80 տոկոսով, իսկ տեղափոխման եւ տարածման նրանց կարողությունը` 70 տոկոսով:

Գիտնականները նաեւ նշել են, որ ենթաստամոքսային գեղձի բուժման համար նոր արդյունավետ դեղամիջոցի մշակումը կարող է օգնել այն հիվանդներին, որոնց դեպքում արդեն անհնար է վիրաբուժական միջամտություն իրականացնել: Իմիջիայլոց, հեղինակներն ընդգծում են, որ առայժմ վաղ է խոսել ուռուցքաբանության մեջ նիմբոլիդի օգտագործման մասին:   

Այդ հետազոտության մասին հաղորդում է Scientific Reports ամսագիրը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է