Մեծ Բրիտանիայից 55-ամյա կինը եռյակ է ունեցել (ֆոտո)

17:48   6 ապրիլի, 2016

Շերոն Քաթթսը Մեծ Բրիտանիայում եռյակների ամենատարիքով մայրիկն է: Մարտի 21-ին 55 տարեկանում նա ծննդաբերել է իր տղաներին` Մեյսոնին, Ռայենին եւ աղջկան` Լիլլիին: 

Շերոնն ապրում է Լինքոլնշիրի կոմսությունում իր 40-ամյա ընկերոջ` Ստյուարտ Ռեյնոլդսի հետ: Շերոնը չորս երեխա ունի նախորդ ամուսնությունից եւ նույնիսկ թոռներ, որոնք վերջերս ծնված եռյակից ավելի մեծ են: 

Շերոնը եւ Ստյուարտը ավելի քան 15 000 ֆունտ են վճարել արտամարմնական բեղմնավորման համար: Մեծ Բրիտանիայի առողջապահության համակարգն իր քաղաքացիներին վճարում է ԱՄԲ-ի պրոցեդուրաների անցկացումը, բայց միայն նրանց, ովքեր 42 տարեկան չկան: Այդ պատճառով զույգը ստիպված է եղել բանկից վարկ վերցնել, որպեսզի վճարի պրոցեդուրայի համար:  

Շերոնի արգանդում 4 սաղմ տեղադրելով` բժիշկները զգուշացրեցին բազմապտուղ հղիության հնարավորության մասին: Այնուամենայնիվ, երբ ԳՁՀ-ն ցույց տվեց, որ ապագա մայրիկի փորում երեք երեխա կա, Ստյուարտը ցնցված էր, իսկ Շերոնը ուրախությունից լաց եղավ: 

Հղիության ընթացքում Շերոնը մի շարք խնդիրների բախվեց եւ բժիշկները նույնիսկ խորհուրդ էին տալիս մասնակի աբորտ անել եւ հեռացնել երեխաներից մեկին, բայց ապագա ծնողները չհամաձայնեցին: 

Եռյակը ծնվեց կեսարյան հատումով, մինչ այդ մայրը 11 շաբաթ հիվանդանոցում անցկացրեց: Շերոնը խոստովանել է, որ ծննդաբերությունից առաջ բոտոքսի ներարկումներ է ստացել, ինչպես նաեւ մազեր է աճեցրել, որպեսզի ավելի լավ տեսք ունենա երեխաների ծնունդից հետո:  

Շերոնին բոլորովին չի անհանգստացնում այն փաստը, որ լույս աշխարհ եկած նորածիններն իր թոռներից անհամեմատ փոքր են: Նա վստահ է, որ ճիշտ է վարվել: Գոնե նրա երեխաները եւ թոռները կկարողանան միասին խաղալ:



© NEWS.am Medicine