Մարզասրահում մարզագնդերի վրա 300 անգամ ավելի շատ մանրէ կա, քան զուգարանում

19:34   8 ապրիլի, 2016

Սպորտով զբաղվելն իհարկե առողջության համար օգտակար է, սակայն մարզասրահում պետք է զգույշ լինել. պարզվում է` մարզասրահում մարզագնդերի վրա 362 անգամ ավելի շատ մանրէ կա, քան զուգարանակոնքի: Այդ մասին հայտնում են FitRated ընկերության հետազոտողները:

Մարզասրահների սարքավորումներից նմուշներ հավաքելով` գիտնականները ստուգել են դրանք եւ պարզել, որ յուրաքանչյուր քառակուսի դյույմի վրա ավելի քան մեկ մլն մանրէ է ապրում: Օրինակ` ավանդական վազքուղու վրա մանրէները  74 անգամ ավելի շատ են եղել, քան զուգարանակոնքում: Իսկ միջին վիճակագրական հեծանվասարքի վրա  մանրէները 39 անգամ ավելի շատ են եղել, քան դպրոցական ճաշարանի սկուտեղի: 

Մարզական սարքավորումների վրա հայտնաբերված մանրէները կարող են թոքաբորբի, սեպսիսի, մաշկային վարակների զարգացման հանգեցնել: Դրանք հատկապես վնասակար են թուլացած իմունիտետով մարդկանց համար, այդ թվում նաեւ` երեխաների եւ տարեցների: 

«Մարզասրահում գտնվող սարքավորումները սովորաբար օգտագործվում են մեծ թվով մարդկանց կողմից, ասում է FitRated-ի աշխատակից Չելսի Ֆրիբրանը: Եթե սարքավորումներն ամեն օգտագործումից առաջ եւ հետո չվարակազերծվեն, ինչը, բնականաբար, չի արվում, դրանց վրա մանրէներ են կուտակվում: Պատկերացրեք, որ ստիպված եք հսկայական քանակությամբ շատ ամրակազմ մարդկանց ձեռքերը սեղմել: Կարելի է ենթադրել, թե արդյունքում ինչ քանակի միկրոօրգանիզմներ կհայտնվեն ձեր ափի մեջ»:



© NEWS.am Medicine