Երեւանում անցկացվող Նոբելյան օրերի ծրագիրը

20:14   11 ապրիլի, 2016

Ապրիլի 12-15 Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը կազմակերպել եւ իրականացնում է «Նոբելյան օրեր Երեւանում» գիտական միջոցառումը, որի շրջանակներում մեկ հարկի տակ է հյուրընկալելու հինգ նոբելյան մրցանակակիրների: Այս եզակի իրադարձությունը նպատակ ունի ներկայացնելու փաստեր այնպիսի գիտական նվաճումների մասին, որոնք մեկընդմիշտ փոխել են բժշկության եւ հարակից ոլորտների զարգացման ուղին:

Ստորեւ ներկայացնում ենք Նոբելյան օրերի օրակարգը.

Ապրիլի 12 (Օր I)
Վայրը՝ Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիր
08.30 – 09.50 Մասնակիցների գրանցում
10.00 – 10.55 Բացման արարողություն Կոնստանտին Ենկոյան, համակարգող հանձնաժողովի ղեկավար
Միքայել Նարիմանյան, ԵՊԲՀ ռեկտոր
Հովիկ Աբրահամյան, ՀՀ վարչապետ
Լևոն Մկրտչյան, ՀՀ կրթության և գիտության նախարար
Արմեն Աշոտյան, ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ
«ԸՆՏԱՆԵԿԱՆ» ԼՈՒՍԱՆԿԱՐ
11.00 – 11.40 «Անհատականացված բժշկության հեղափոխություն. արդյո՞ք բուժելու ենք բոլոր հիվանդությունները, և ի՞նչ գնով» (հանրային դասախոսություն) Զեկուցող՝ Աարոն Չեխանովեր
11.40 – 12.00 Հարց և պատասխան
12.00 – 12.30 Սուրճի ընդմիջում
12.30 – 13.10 «Իմ երազանքերի իրականացումը կես դարում» (հանրային դասախոսություն) Զեկուցող՝ Էյ-Իշի Նեգիշի
13.10 – 13.30 Հարց և պատասխան
13.30 – 14.10 «Գիտական կրթության խթանումը» (հանրային դասախոսություն) Զեկուցող՝ Դեն Շեխտման
14.10 – 14.30 Հարց և պատասխան
14.30 – 15.30 Ճաշի ընդմիջում
15.30 – 16.10 «Տեսական գիտությունից դեպի ժամանակակից բժշկության զարգացումներ» (հանրային դասախոսություն) Զեկուցող՝ Ադա Յոնաթ
16.10 – 16.30 Հարց և պատասխան
Աշխատանքային օրվա ավարտ
Ապրիլի 13 (Օր II)
Վայրը՝ ԵՊԲՀ վարչական շենք, նիստերի դահլիճ
09.00 – 09.50 Մասնակիցների գրանցում
10.00 – 11.00 «Հելիկոբակտերի բացահայտումը» (մասնագիտական դասախոսություն) Զեկուցող՝ Ռոբին Ուորեն
11.00 – 11.30 Հարց և պատասխան
11.30 – 12.00 Սուրճի ընդմիջում
12.00 – 13.00 «Քվազի-պարբերական բյուրեղներ. պարադիգմային տեղաշարժ բյուրեղագիտության մեջ» (մասնագիտական դասախոսություն) Զեկուցող՝ Դեն Շեխտման
13.00 – 13.30 Հարց և պատասխան
13.30 – 14.30 Ճաշի ընդմիջում
14.30 –15.30 «Անցողական մետաղի կատալիզը հանուն կայուն և բարգավաճ աշխարհի» (մասնագիտական դասախոսություն) Զեկուցող՝ Էյ-Իշի Նեգիշի
15.30 –16.00 Հարց և պատասխան
Ապրիլի 14 (Օր III)
Վայրը՝ ԵՊԲՀ վարչական շենք, նիստերի դահլիճ
09.00 – 09.50 Մասնակիցների գրանցում
10.00 – 11.00 «Ուբիկվիտինի համակարգը ներբջջային պրոտեոլիզի համար. սկսած հիմնական մեխանիզմներից մինչև մարդու հիվանդություններ և դեղերի կուտակում նպատակային գոտիներում» (մասնագիտական դասախոսություն) Զեկուցող՝ Աարոն Չեխանովեր
11.00 – 11.30 Հարց և պատասխան
11.30 – 12.00 Սուրճի ընդմիջում
12.00 – 13.00 «Հակաբիոտիկների հատուկ տեսակները և մանրէային պահպանումը» (մասնագիտական դասախոսություն) Զեկուցող՝ Ադա Յոնաթ
13.00 – 13.15 Հարց և պատասխան
13.15 – 14.00 Գիտական ճաշի ընդմիջում
14.00 – 19.00 Հանդիպում դպրոցականների հետ
Վայրը՝ Դիլիջանի միջազգային դպրոց
Ապրիլի 15 (Օր IV)
19.00 ԳԱԼԱ ընթրիք


© NEWS.am Medicine