Երկու արգանդով կինը երկու երեխա է ծննդաբերել (ֆոտո)

01:56   23 ապրիլի, 2016

Երկու հեշտոցով եւ երկու արգանդով կինն այնուամենայնիվ կարողացել է մայր դառնալ 6 անգամ վիժելուց հետո: Նա երկու արգանդում երկու զարմանալի երեխա է բեղմնավորել: 

Անգլիական Պլիմուտ Ֆեյ Ուիլքինսի բնակչուհին աշխարհ է եկել հազվագյուտ խանգարումով, որը կոչվում է uterus didelphys, ինչի հետեւանքով նա վերարտադրողական օրգանների երկու հավաքակազմ ունի: Բժիշկները Ֆեյի մոտ դա ախտորոշել էին, երբ նա 14 տարեկան էր: Նրանք զգուշացրել էին, որ լիարժեք երեխա ունենալու նրա շանսերը նվազագույն են: 

«Երբ պատանեկան տարիքում իմ բոլոր ընկերուհիների մոտ նորմալ ամսականներ սկսվեցին, ես տառապում էի փորի ցավերից, բայց ուրիշ ոչինչ չէի զգում,- պատմել է Ֆեյը: Երբ ցավն ուժգնացավ, մայրիկս ինձ բժշկի տարավ, որովհետեւ կարծում էր, որ ես ձվարանների կիստա ունեմ: 8  ամսից եւ ընդհանուր բժշկին բազմաթիվ այցերից հետո ես բախվեցի արգանդի պատռման: Շատ արյուն եկավ, շտապօգնությունն ինձ հիվանդանոց տարավ, որտեղ ինձ մոտ uterus didelphys ախտորոշեցին: Այդ խանգարման հետեւանքով անոթների խցանում էր տեղի ունեցել եւ դաշտանային  արյան կուտակում, որի տրամաչափը   12 սմ-ի էր հասնում: Երկու ամիս անց բժիշկներն իմ երկու հեշտոցից մեկը կարեցին, բայց զգուշացրին, որ չեմ կարողանա երեխա բեղմնավորել եւ կրել, որովհետեւ իմ վերարտադրողական օրգանները կիսով չափ փոքր են նրանից, ինչ անհրաժեշտ է»:

Կինը 5 անգամ վիժել է, մինչեւ որ 2009-ին ծնվել է նրա դուստրը` Մոլլին: Հետո եւս մի վիժում է եղել, եւ   2014-ին լույս ա կրել է աջում: Դա Ֆեյի դեպքն ավելի բացառիկ է դարձնում, բայց նա ինքը իրեն աշխարհի ամենաերջանիկ մայրիկն է համարում, որովհետեւ կարողացել է հերքել բժիշկների մռայլ կանխատեսումները:

 

 



© NEWS.am Medicine