Ինչպես ճիշտ պահել մրգերը եւ բանջարեղենը

20:48   23 ապրիլի, 2016

Մրգերի եւ բանջարեղենի թարմության եւ օգտակար հատկությունների պահպանման համար անհրաժեշտ է դրանք պահել ճիշտ պայմաններում, որոնց մասին պատմել են բրիտանացի մասնագետները: 

Ցանկալի է որոշ մրգեր եւ բանջարեղեններ պահել իրարից հեռու, որովհետեւ հասունացման գործընթացում դրան էթիլեն գազ են արտազատում: Պահպանման ընթացքում շատ էթիլեն են արտազատում խնձորները, տանձերը, ծիրանները, բանանները, կիվիները, մանգոները, հազարը, ծնեբեկը եւ կանաչ լոբին: Էթիլենի ազդեցության տակ այդ մթերքներն արագ փչանում են, այդ պատճառով անհրաժեշտ է դրանք մրգերից առանձին պահել: 

Մեկ դարակում լիովին անհամատեղելի են նաեւ գլուխ սոխը եւ կարտոֆիլը, ինչպես նաեւ մնացած բոլոր մրգերն ու բանջարեղենները: Փորձագետները նշել են, որ բանաններն ընդհանրապես էթիլենի ամենահզոր աղբյուրն են համարվում բոլոր պտուղներից, այդ պատճառով դրանք պիտի առանձին պահվեն մնացած ԲՈԼՈՐ մթերքներից: 

Գիտնականների խոսքով պահպանման առումով ամենապակաս քմահաճը բալը եւ հապալասն են: Այդ հատապտուղներն առանձնապես զգայուն չեն էթիլենի հանդեպ եւ իրենք էլ գրեթե երբեք էթիլեն չեն արտազատում, այդ պատճառով դրանք հնարավոր է սառնարանում պահել ցանկացած այլ մթերքի հետ: 

Խնձորները եւ ձմերուկները «անտագոնիստներ են», այդ պատճառով, չնայած դրանք պետք է սառնարանում պահել, բայց իրարից հեռու, խորհուրդ են տալիս մասնագետները:  

Կիվին ու ավոկադոն ցանկալի է սառնարանում պահել, որպեսզի ժամանակից շուտ չփչանան: Դրանք լիովին հնարավոր է կողք-կողքի պահել: 

Լոլիկն ու սալորը կարող են միասին պահվել, դարձյալ սառնարանում: 

Նեկտարինները, դեղձերը եւ տանձերը ավելի լավ է պահել սենյակային ջերմաստիճանում, ոչ թե սառնարանում: 

Վարունգը, պղպեղը, ծաղկակաղամբը եւ բրոկկոլին հնարավոր է միասին պահել միայն սառնարանում, բայց` վերոհիշյալ` էթիլեն արտազատող մթերքներից հեռու:



© NEWS.am Medicine