Հայաստանում մի շարք դեղեր անվավեր են ճանաչվել

19:51   28 ապրիլի, 2016

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» ու «ԳԼԱՔՍՈՍՄԻԹԿԼԱՅՆ»  դեղագործական  ընկերության գրությունների հիման վրա` ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով անվավեր են ճանաչվել ներքոհիշյալ դեղերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում.

1.  Ֆրանսիայի  «Կատալենտ Ֆրանս Բենհայմ ՍԱ, գրանցման հավաստագրի իրավատեր` Լաբորատոիրե ԳլաքսոՍմիթԿլայն, (Ֆրանսիա)-ի համար» դեղագործական ընկերության  արտադրության «Ավոդարտ, դուտաստերիդ, դեղապատիճներ փափուկ, 0,5մգ, բլիստերում (30/3x10/)»

2. Իռլանդիայի «Ստիեֆել Լաբորատորիես Իռլանդ ՍՊԸ» դեղագործական ընկերության արտադրության «Դուակ, կլինդամիցին (կլինդամիցինի ֆոսֆատ), բենզոիլ պերօքսիդ, դոնդող, 10մգ/գ+50մգ/գ, 15գ ալյումինե պարկուճ»

3. Լեհաստանի «ԳլաքսոՍմիթԿլայն Ֆարմասյուտիկալս Ս.Ա.» դեղագործական ընկերության արտադրության «Սալբուտամոլ ցողացիր, սալբուտամոլ (սալբուտամոլի սուլֆատ), ցողացիր շնչառման,  100մկգ/դեղաչափ, 200 դեղաչափ ալյումինե տարայում, դեղաչափիչ մխոցով»

4.  Ֆրանսիայի «Գլաքսո Ուելքոմ Պրոդուկտիոն, գրանցման հավաստագրի իրավատերը` ԳլաքսոՍմիթԿլայն Ֆարմասյուտիկալս Ս.Ա., (Լեհաստան)-ի համար» դեղագործական ընկերության արտադրության «Սերետայդ Էվոհալեր, սալմետերոլ (սալմետերոլի քսինաֆոատ), ֆլուտիկազոն (ֆլուտիկազոնի պրոպիոնատ), ցողացիր շնչառման, 25մկգ/դեղաչափ+ 250մկգ/դեղաչափ, 120 դեղաչափ ալյումինե տարայում դեղաչափիչ մխոցով»:

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի ու «Գեդեոն Ռիխտեր, Հունգարիա» դեղագործական ընկերության գրությունների հիման վրա` ՀՀ առողջապահության նախարարի հրամանով անվավեր է ճանաչվել

5. Հունգարիայի  «Գեդեոն Ռիխտեր ԲԲԸ» դեղագործական ընկերության  արտադրության «Դաիլա, դրոսպիրենոն, էթինիլէստրադիոլ, դեղահատեր թաղանթապատ,  3մգ+0,02մգ, բլիստերում (21/1x21/, 63/3x21/)» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում:

Նշենք, որ ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի թիվ 347 որոշման 30-րդ կետի համաձայն` դեղի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել եւ շրջանառությունը դադարեցվել արտադրող կազմակերպության դիմումի հիման վրա:



© NEWS.am Medicine