«Առաքելություն արեւելքը» կաջակցի Արցախին բժշկական պարագաներով եւ սարքավորումներով

16:01   29 ապրիլի, 2016

Արցախին անհրաժեշտ բժշկական նշանակության պարագաներով եւ սարքավորումներով աջակցելու նպատակով այսօր «Առաքելություն արեւելք» դանիական մարդասիրական օգնության կազմակերպության տնօրեն Քիմ Հարցները եւ նույն կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ռաֆի Դուդակլյանը հանդիպել են ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին: Այս ամսին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

«Մենք անցյալում ունեցել ենք Հայաստանի հետ աշխատելու փորձ: Մասնավորապես 1993-1997 թվականներին աջակցության աշխատանքներ ենք իրականացրել Արցախում, իսկ  1997-2004-ին  Սյունիքում` տրամադրելով սննունդ եւ հագուստ, այլ օգնություն պատերազմական գործողություններից  տուժածներին»,- ասաց կազմակերպության տնօրենը` ընդգծելով, որ այս անգամ ուշադրության կենտրոնում են  բժշկական օգնության հարցերը:

Հանդիպման ավարտին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը բարձր գնահատեց կազմակերպության ներկայացուցիչների` Արցախին աջակցելու պատրաստակամությունը: Ձեռք բերվեց առկա կարիքները գնահատելու եւ հետագա աշխատանքնրը համակարգելու պայմանավորվածություն:

 



© NEWS.am Medicine