Գենային թերապիան կարող է օգնել աչքերի վտանգավոր հիվանդության դեպքում

23:49   29 ապրիլի, 2016

Գենային թերապիայի միջոցով հնարավոր է բարելավել մարդկանց տեսողությունը եւ նույնիսկ նրանց փրկել կուրությունից: University-ի գիտնականները գենային թերապիան փորձարկել են խորոիդերեմիայով`  տղամարդկանց մոտ ցանցենու զարգացող դեգրադացիայով հիվանդների վրա, որը կուրության է հանգեցնում:   Նոր մեթոդը, որը ենթադրում է հիվանդությունն առաջացրած վնասված գենի ներդրում, փորձարկվել է Մեծ Բրիտանիայի  14 հիվանդի վրա եւ ԱՄՆ-ի, Կանադայի եւ Գերմանիայի` 18 հիվանդի: Փորձարկումներն իրականացվել են վերջին չորս ու կես տարվա ընթացքում, դրանց արդյունքները խոստումնալից են թվում: 

Ռոբերտ Մակլարենը բացատրել է, որ գենային թերապիան ոչ միայն օգնել է կանգնեցնել հիվանդության զարգացումը, այլեւ նույնիսկ թույլ է տվել վերականգնել արդեն վնասված տեսողությունը: Սովորական միանգամյա ներարկումը բավարար է եղել գենային արատը շտկելու համար: 

Գիտնականների խոսքով, եթե հետազոտության հաջորդ փուլերը, որոնց հիվանդների անհամեմատ ավելի մեծ քանակություն կմասնակցի, հաջող ընթանա, խորոիդերեմիայի բուժման համար գենային թերապիան արդեն երեք տարի անց կթույլատրվի կլինիկական օգտագործման համար: 

Մոտ ժամանակներս գիտնականների նույն թիմը նախատեսել է նույն եղանակով բուժել նաեւ այլ հիվանդություններ, որոնք եւս կուրության են հանգեցնում, որոնց թվում են ցանցենու մակուլյար դեգեներացիան եւ պիգմենտային դիստրոֆիան: Իմիջիայլոց, գիտնականները նշել են, որ դրանք բուժելն անհամեմատ ավելի դժվար կլինի, որովհետեւ դրանց առաջացումը կապված է ոչ թե մի գենի վնասման հետ, այլ` մի քանի:



© NEWS.am Medicine