Արատի վերացման համար օրական երեք անգամ ջարդում էին աղջկա ոտքը (ֆոտո)

22:59   30 ապրիլի, 2016

Միջիգանից չորս տարեկան Էլսի Մորավեկի մայրը պատմել է, որ 4 ամիս շարունակ ստիպված են եղել օրը երեք անգամ կոտրել իր երեխայի ոտքը: Միայն դա է օգնել խուսափել անդամահատումից այն բանից հետո, երբ աղջիկը լույս աշխարհ է եկել տարբեր երկարության վերջույթներով: 

Աղջիկը լույս աշխարհ է եկել հազվագյուտ խանգարումով, որը կոչվում է ազդրային պրոքսիմալ օջախային անբավարարություն, որի հետեւանքով ուժեղ ձեւախեղման պատճառով նրա մի ոտքը մյուսից կարճ էր: Աղջկա առաջ կանգնած էր ոտքի անդամահատման տխուր հեռանկարը, եւ այդ ժամանակ նրա ծնողները որոշեցին  դիմել բավականին ցավոտ պրոցեդուրայի, որի ընթացքում երեխայի խեղված ոտքն անհրաժեշտ էր կոտրել 4 ամսվա ընթացքում ավելի քան 300 անգամ: Ընդհանուր առմամբ դա կազմել է օրը երեք ջարդվածք: Միայն դա է օգնել վերջույթը երկարացնել ավելի քան  10 սմ-ով:

Նրա ձախ ազդրը, ոտքը եւ կոճը չէին ձեւավորվել ինչպես հարկն է, եւ երկարությամբ հազիվ հասնում էին աջ ոտքի ծնկին:  Ծնկի, ազդրի եւ կոճի վերակառուցման առաջին վեցժամանոց վիրահատությունից հետո Էլսին այնուամենայնիվ կարողացավ ոտքի կանգնել եւ սկսեց քայլել երկու տարեկանում: Նրա համար ներբանի հատուկ պրոթեզ ստեղծեցին, որը լցրել էր իսկական ոտքի եւ հատակի միջեւ տարածությունը: 

Հետո երեք տարեկանում Էլսին նոր վիրահատություն տարավ, որի ընթացքում բժիշկները վիրահատական եղանակով առանձնացրին ազդրը եւ սրունքը, որպեսզի այնտեղ արտաքին ֆիքսատոր տեղադրեին` Իլիզարովի սարք տասը հատուկ սռնիներով, որոնք մտցվել էին մաշկի, մկանների  եւ ոսկրերի մեջ: Օրը երեք անգամ նրա մայրը պիտի ձեռքով պտտեր սռնիները, որպեսզի ազդրը եւ սրունքը մի քանի մմ-ով հեռացներ իրարից` թույլ չտալով, որ ջարդվածքը սպիանա, մկանները եւ մաշկն աճում էին այդ մասում եւ ոտքը բազմաթիվ ամիսների ընթացքում աստիճանաբար երկարեց 10 սմ-ով:

 



© NEWS.am Medicine