Կանացի սեռականությունը գագաթնակետին է հասնում 34 տարեկանում

23:46   2 մայիսի, 2016

2 000 կնոջ մասնակցությամբ սոցիոլոգիական հետազոտությունը ցույց է տվել, որ Մեծ Բրիտանիայի բնակչուհիները սեքսուալ ինքնավստահության գագաթնակետ են ապրում  34 տարեկանում: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները պատմել են, որ   30 տարեկանից հետո իրենց էականորեն ավելի գրավիչ են զգում, քան կյանքի ցանկացած այլ ժամանակաշրջանում: 

Հարցվածների 64 տոկոսը հայտնել է, որ 30-ից հետո մեծ ինքնավստահություն է զգում տարիքի շնորհիվ, որն իրեն հնարավորություն է տվել կենցաղային իմաստնություն ձեռք բերել եւ հաջողության հասնել կարիերայում: Հարցվածների   34 տոկոսն այդ ինքնավստահությունը համարում է զուգընկերոջ հետ ձեւավորված կայուն հարաբերությունների հետեւանքը: Եվս 26 տոկոսն իրեն առավելագույնս ինքնավստահ է զգում անկողնում, իսկ 10 տոկոսը խոսում է այն մասին, որ հենց  30 տարեկանից հետո է իր սեռական հակումը աճել մինչեւ առավելագույն աստիճան: 

Հետագայում գիտնականները պարզաբանել են, թե ճշգրիտ ինչն է գրգռում կնոջը: Առաջին տեղում   (52 տոկոս) այն գիտակցությունն է, որ ինչ-որ մեկն իրեն գրավիչ է զգում: Երկրորդ տեղում   (46 տոկոս) զուգընկերների հաճոյախոսություններն են: Երրորդ տեղում  (38 տոկոս) նոր հագուստ կրելն է, իսկ չորրորդ տեղում` (30 տոկոս) նոր սեքսուալ ներքնազգեստ գնելը: Ընդհանուր առմամբ կանանց   52 տոկոսը պնդում է, որ իրենց ժամանակ առ ժամանակ են սեքսուալ զգում, իսկ   3 տոկոսը վստահաբար հայտնել է, որ մշտապես զգում է իր սեքսուալությունը: 

Միաժամանակ հարցվածների 75 տոկոսը պնդում է, որ սեքսուալությունն ավելի շատ վերաբերում է սեփական կյանքը վերահսկողության տակ պահելուն, ոչ  թե արտաքին տեսքին: Ամբողջ 84 տոկոսը կարծում է, որ սեքսուալությունը հայելում սեփական արտացոլանքից երջանկության զգացումն է, անկախ այն բանից, թե այդ արտացոլանքը որքան է համապատասխանում գեղեցկության կանոններին: 

Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ միջին վիճակագրական կանայք 4 ընկերուհի ունեն, որոնք նրանց սեքսուալ են համարում:



© NEWS.am Medicine