Դառը շոկոլադը կփրկի սրտի կաթվածից եւ դիաբետից

17:44   2 մայիսի, 2016

Շոկոլադի ամենօրյա օգտագործումը նվազեցնում է դիաբետի եւ սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը, պնդում են Ուորիքյան համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականները:  

Նրանք այդ փաստը հաստատել են 18-ից 69 տարեկան ավելի քան հազար մարդու մասնակցությամբ փորձարկման ընթացքում: Կամավորների կեսը  քաղցրավենիքի քսանհինգական գրամ էր օգտագործում, մյուս կեսն իրեն սահմանափակում էր այդ հարցում:  

Դիտարկումների արդյունքում գիտնականները պարզել են, որ շոկոլադի սիրահարների մոտ լյարդը եւ սրտանոթային համակարգն ամենից լավ էին աշխատում: 

Միաժամանակ մասնագետները զգուշացնում են, որ օգտակար է միայն դառը շոկոլադը, մինչդեռ սպիտակը կամ կաթնայինը նման էֆեկտ չեն տալիս: Հոդվածը հրապարակվել է  British Journal of Nutrition ամսագրում:



© NEWS.am Medicine