Ասթմա. Առասպելներ եւ փաստեր

16:39   3 մայիսի, 2016

Ասթման շնչուղիների խրոնիկական հիվանդություն է, որը ոչ վարակիչ ծագում ունի եւ ուղեկցվում է վառ արտահայտված ախտանիշներով:  Ասթման զարգացման բավականին բարդ մեխանիզմ ունի: Հիվանդությունը կարող է ժառանգաբար փոխանցվել: Այն կարող է ի հայտ գալ նախկինում առողջ մարդու մոտ` օրգանիզմի ներքին փոփոխությունների ֆոնին կամ էլ շրջակա միջավայրի գործոնների ազդեցությամբ:   Ասթմայի ի հայտ գալը կապված է բրոնխների հակազդելու կարողության եւ զգայունության փոփոխության հետ:  

Ասթմայի առաջին նշանները բավականին հեշտ է ճանաչել: Դա, որպես կանոն, դժվարացած շնչառությունն է, կրծքի ճնշվածությունը, ուժեղ չոր հազը, շնչահեղձությունը: 

Այսօր այն հարցին, թե արդյոք հնարավոր է բուժել ասթման, մասնագետները միանշանակորեն  «ոչ» են պատասխանում: Այդ հիվանդությունն անբուժելի է համարվում: Ժամանակակից թերապեւտիկ մեթոդները թույլ են տալիս հիվանդության դրսեւորումները նվազագույնի հասցնել եւ կանխել դրա վտանգավոր հետեւանքների զարգացումը: 

Այսինքն կենսականորեն կարեւոր է հասկանալ այն իրավիճակը/փաստերը, որոնք ասթմա են առաջացնում/սադրում եւ այն, թե ասթման իրեն ինչպես կարող է դրսեւորել երկար ժամանակի ընթացքում: Ներկայացնում ենք ասթմայի վերաբերյալ որոշ առասպելներ եւ փաստեր: 

1. ԱՌԱՍՊԵԼ. Ասթմայի պատճառը «գլխում է»

ՓԱՍՏ. Ասթման հոգեբանական վիճակ չէ: Այնուամենայնիվ, հուզական խթանները կարող են նոպաներ առաջացնել: 

2. ԱՌԱՍՊԵԼ. Երեխաները կարող են տարիքի հետ հաղթահարել ասթման 

ՓԱՍՏ. Անհնար է տարիքի հետ հաղթահարել ասթման: Ասթմայով տառապող երեխաների մոտ 50 տոկոսի մոտ (նրանց գրեթե 100 տոկոսը ասթմայի թեթեւ աստիճան/ձեւ ունի) վիճակը կարող է ապաակտիվանալ պատանեկան տարիքում: Սակայն ախտանիշները/նոպաները կարող են կրկնվել ցանկացած ժամանակ հասուն տարիքում: 

3. ԱՌԱՍՊԵԼ. Ասթման հնարավոր է բուժել, այնպես որ, դա լուրջ հիվանդություն չէ եւ դրանից ոչ ոք չի մեռնում  

ՓԱՍՏ. Ասթմայի դեմ դեղ գոյություն չունի, բայց հիվանդությունը հիվանդների մեծամասնության մոտ հնարավոր է վերահսկել: Ասթմայի նոպաները պետք է անպայման վերահսկել, որովհետեւ անվերահսկելի ասթման կարող է հիվանդանոց տեղափոխման եւ հնարավոր մահվան հանգեցնել: 

4. ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ. Երեխան ասթմայի հակում ունի, եթե նրա ընտանիքում ասթմայի դեպքեր են եղել 

ՓԱՍՏ. Երեխան ասթմայով հիվանդանալու 6 տոկոս շանս ունի, եթե երեխաներից ոչ մեկը ասթմա չունի/չի ունեցել, 30 տոկոս շանս, եթե ասթմա ունի ծնողներից մեկը եւ   70 տոկոս շանս, եթե երկու ծնողն էլ ասթմա ունեն:

5. ԱՌԱՍՊԵԼ. Դուք կարող եք ասթմայով վարակվել ասթմայով հիվանդից 

ՓԱՍՏ. Ասթման վարակիչ չէ:

6. ԱՌԱՍՊԵԼ. Այլ վայր տեղափոխվելը կարող է բուժել ասթման

ՓԱՍՏ. Նոր վայր տեղափոխվելը կարող է ժամանակավորապես բարելավել ասթմայի ախտանիշները, բայց դա ասթման չի բուժի: Նոր տեղում մի քանի տարի ապրելուց հետո շատ մարդիկ զգայուն են դառնում նոր միջավայրի հանդեպ եւ ասթմայի ախտանիշները վերադառնում են նույն կամ ավելի մեծ ինտենսիվությամբ, քան նախկինում: 

7. ԱՌԱՍՊԵԼ. Ասթմայով երեխաները պիտի ֆիզկուլտուրայով եւ/կամ սպորտով չզբաղվեն

ՓԱՍՏ. Լողն ասթմայով երեխաների համար օպտիմալ մարզաձեւ է: Մյուս կողմից, չոր, սառը օդին վարժությունները (սպորտով զբաղվելը) կարող են որոշ երեխաների մոտ ասթմայի նոպաներ առաջացնել: Սպորտի բոլոր տեսակներում չեմպիոնների  10 տոկոսը ասթմայով հիվանդներ են:

8. ԱՌԱՍՊԵԼ. Ասթման բժշկական բուժում չի պահանջում  

ՓԱՍՏ. Ասթման ավելի լավ է վերահսկվում, եթե բժիշկը կազմում/մշակում է բուժման պլան, որը դեղամիջոցներ է ներառում, որոնք օգտագործվում են նոպաներն արագ թեթեւացնելու համար եւ այնպիսի դեղամիջոցներ, որոնք օգտագործվում են որպես վերահսկիչներ:

 



© NEWS.am Medicine