Հնդկաստանում ջրահարսի համախտանիշով երեխա է ծնվել

19:02   3 մայիսի, 2016

Հնդկական Ուտտար-Պրադեշ նահանգի Սահարինպուր քաղաքում   22-ամյա կինը հազվագյուտ անոմալիայով` սիրենոմիլիայով կամ այսպես կոչված ջրահարսի համախտանիշով երեխա է ծնել, հայտնում է Daily Mail-ը: Նման հիվանդությամբ երեխաներն աշխարհ են գալիս սերտաճած ստորին վերջույթներով: Երեխան ընդամենը    10 րոպե է ապրել:

Մենք տեսել ենք երեխաների մոտ բնածին խանգարումներ, բայց դա ծայրաստիճան հազվագյուտ դեպք էր: Երեխան ծնվել էր ձկան մարմնով, թեւերի բացվածքը լողակի էր նման, ինչն այդ դեպքն ավելի հազվագյուտ էր դարձնում: Նորածնի մարմնի վերին մասը լիովին գործառնական էր, բայց մարմնի ստորին հատվածը զարգացած չէր», — պատմել է գինեկոլոգ Վանդանա Արիան, որն ընդունել է ծննդաբերությունը: 

Պարբերականը հայտնում է, որ մինչեւ հղիության 30 շաբաթը ծննդկանը ոչնչից չէր բողոքել, բայց ուշ ժամկետում ԳՁՀ-ն ցույց էր տվել, որ երեխայի երիկամները զարգացած չեն: 

«Նման համախտանիշի մի քանի պատճառ կա. չափից շատ դեղ խմելը, վիտամինային անբավարարությունը, գենետիկան, անամնեզը կամ էլ նույնիսկ մայրական դիաբետը: Դա կարող է նաեւ  արյան մատակարարման խախտման հետեւանք լինել: Նման դեպքերում վիրահատությունը հնարավոր չէ երեխայի օրգանիզմի սխալ զարգացման հետեւանքով: Որոշ` ծայրաստիճան հազվագյուտ դեպքերում երիկամները կարող են փոխպատվաստվել, բայց ողջ մնալու հավանականությունը շատ ցածր է», — հավելել է բժիշկ Վանդանան:



© NEWS.am Medicine