Չինաստանում երեխայի ծննդից հետո պարզվել է, որ 31 մատ ունի (ֆոտո)

20:44   4 մայիսի, 2016

Չինաստանում Հոնգդոնգ անունով երեք ամսական տղան ձեռքի 15 մատ ունի եւ ոտքի 16 մատ: Նրա մայրը դիմել է բոլոր սրտացավ մարդկանց օգնությանը:  

Տղան տառապում է պոլիդակտիլիայի շատ անսովոր տարատեսակից` անատոմիական շեղումից, որը բնութագրվում է մարդու ձեռքերին կա ոտքերին մատների նորմայից մեծ քանակությունից: Նա նաեւ ամեն ձեռքին երկուական ափ ունի եւ այդ պատճառով նրա բութ մատերը բացակայում են: 

Հոնգդոնգի ծնողները հուսահատության մեջ են, որովհետեւ չգիտեն, թե ինչպես եւ որտեղ բուժեն որդուն: Տեղական հիվանդանոցի վիրաբույժներն արդեն հայտնել են, որ նման վիրահատության անցկացումը նրանց համար արտասովոր դժվարություն կներկայացնի: 

Պոլիդակտիլիա է դիտարկվում ամեն հազարից մեկ երեխայի մոտ, սակայն նման քանակությամբ ավելորդ մատների առկայությունն իսկական ռեկորդ է: Երեխայի մայրն ինքն էլ տառապում է նման խանգարումից. նրա ձեռքերին եւ ոտքերին եւս ավելորդ մատներ կան, բայց դրանք այնքան շատ չեն: 

Կինը զգուշանում էր, որ պոլիդակտիլիան կփոխանցի իր երեխային, այդ պատճառով բազմաթիվ բժշկական ստուգումներ է անցել հիվանդանոցներում: Իր հղիության կեսին նա նույնիսկ կենտրոնական ծննդատուն է այցելել, որպեսզի քառաչափ գերձայնային հետազոտություն անցնի: Եվ դարձյալ բժիշկները հայտնել են, որ նրա երեխան ոչ մի անոմալիա չունի: 

Առայժմ երեխան չափից ավելի փոքր է լիակատար անզգայացման համար եւ նրան ստիպված կլինեն վիրահատություններ անել 6 ամսականից մինչեւ մեկ տարեկանը: Դրանց արժեքը հարյուր հազարավոր յուաններ է կազմում, որ ծնողները չունեն: Այդ պատճառով այժմ տղայի մայրը փող է հավաքում բոլոր հնարավոր աղբյուրներից:

 



© NEWS.am Medicine