Աուտիստ երեխաները նոր բառերը սովորում են առողջ տարեկիցներից ոչ վատ

22:08   4 մայիսի, 2016

Աուտիզմով տառապող երեխաները դժվարություններ չեն ունենում անծանոթ բառերի նշանակությունները որոշելու գործում: Դրա համար անհրաժեշտ` հայացքի ուղղությանը հետեւելու կարողությունը նրանց մոտ նույնքան է զարգացած, որքան առողջ երեխաների մոտ, պնդում են գիտնականները: Աշխատանքը հրապարակվել է   International Journal of Language & Communication Disorders ամսագրում:

Փոքր երեխաները նոր բառերը մտապահում են` հետեւելով այլ մարդու հայացքին, երբ նա անծանոթ բառ է արտաբերում:  Ինչպես ցույց է տվել ամերիկացի գիտնականների իրականացրած հետազոտությունը, նոր բառերի յուրացման թեստերի արդյունքները առողջ երեխաների եւ աուտիստ երեխաների մոտ գործնականում չեն տարբերվում:   Բացի այդ, աուտիզմով երեխաները լավ հետեւում են ուսուցչի հայացքի ուղղությանը (որսում են շարժումների 75 տոկոսը,  համեմատության համար առողջ երեխաները հայացքի ուղղությունը ճիշտ են որոշում  դեպքերի 78 տոկոսում):

«Մենք հայտնաբերել ենք, որ եթե մենք գիտակցաբար օգտագործում ենք հայացքի ուղղությունը, աուտիզմով երեխաները իրենք են որսում այն եւ դա նրանց թույլ է տալիս նոր բառեր մտապահել», — բացատրում է Օհայոյի նահանգի համալսարանի պրոֆեսոր Էլլիսոն Բին Էլլավադին: 

Աուտիզմով երեխաների մեծամասնության համար դժվար է տեսողական շփում ստեղծել այլ մարդկանց հետ: Այդ պատճառով նրանց հետ աշխատող մանկավարժները ջանում են երեխային սովորեցնել նայել իրենց աչքերին:  Հետազոտության հեղինակները նշում են, որ աշխատանքի արդյունքների հիման վրա հնարավոր է ենթադրել, որ կարիք չկա նման ուշադրություն հատկացնել այն բանին, թե արդյոք աուտիստ երեխան հետեւում է զրուցակցի հայացքին:

 

 

 



© NEWS.am Medicine