Բուսական յուղերի օգտագործումը կախված է առողջության համար գլոբալ ռիսկի հետ: Նրանց օրգանիզմում, ովքեր ինքնուրույն զբաղվում են ֆիտոբուժմամբ, կարող են անշրջելի փոփոխություններ տեղի ունենալ, պնդում են Բեյլորյան քոլեջի գիտնականները, որոնք Սթոունի Բրուք համալսարանի գործընկերների հետ համատեղ հետազոտություն են կատարել:
«Անվերահսկելիորեն մի տարվեք ժողովրդական բժշկությամբ: Հակառակ դեպքում օրգանիզմում փոփոխությունները կարող են ճակատագրական լինել», - նման զգուշացմամբ են հանդես եկել հետազոտողները:
Փորձագետները մասնավորապես ուշադրություն են դարձրել ժողովրդական բժշկության մեջ լայնորեն օգտագործվող այնպիսի բուսական միջոցի, ինչպիսին կիրկազոնն է: Հայտնի է, որ այն կիրառում են անպտղություն առաջացնող պաթոլոգիաների դեպքում: Սակայն հետազոտության հեղինակները հայտնել են, որ կիրկազոնն ի վիճակի է քաղցկեղածին հատկանիշներ դրսեւորել:
«Պարզվել է, որ կիրկազոն ստացող հիվանդների 5 տոկոսի մոտ գենետիկական կանխատրամադրվածության պատճառով երիկամների միացնող հյուսվածքի բորբոքում է առաջանում, ինչը հանգեցնում է երիկամային անբավարարության եւ միզարտադրողական համակարգի ուռուցքային հիվանդությունների: Նրանց մոտ աճում է նաեւ քաղցկեղի վտանգը», - նշել են բժիշկները:
Մասնագետներն առանձին նշում են, որ բուսական այլ դեղեր եւս կարող են օրգանիզմի վրա ոչ պակաս վնասակար ազդեցություն ունենալ, այդ պատճառով չարժե տարվել ոչ ավանդական բժշկությամբ, ելնելով հիվանդությունների բուժման սեփական պատկերացումներից: