Ինդոնեզիայում կբաժանեն սերտաճած գլուխներով երկվորյակ քույրերի (ֆոտո)

22:52   5 մայիսի, 2016

Ինդոնեզիայում վիրահատական բարդ միջամտություն կկատարեն սերտաճած գլուխներով երկվորյակ քույրերի բաժանման նպատակով, հայտնում է Daily Mail-ը:

Դինատա ամուսինները եռյակ աղջիկ են ունեցել, որոնցից ավագ քույրն առանձին է ծնվել: Այժմ նրանք 4-ական ամսական են:

Մնացած երկու երեխան ուղղակի իմաստով չեն կարողանում իրարից նույնիսկ մեկ քայլ հեռանալ: Չնայած դրան, բնավորությամբ նրանք արդեն շատ տարբեր են: Առայժմ նրանց գանգը նույնն է, բայց յուրաքանչյուրն իր ուղեղն ունի: 

Ծնողներն անհամբեր սպասում են վիրահատությանը, որը գուցե ամբողջ ընտանիքի կյանքում ամենակարեւորը լինի:

Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ-ում թեքսասյան Դիսկոլի հիվանդանոցում վիրահատություն է իրականացվել երկու  11 ամսական սիամական երկվորյակի իրարից բաժանելու համար:



© NEWS.am Medicine