Առողջապահության նախարարության եւ Մոր ու մանկան առողջության դաշինքի միջեւ կնքվել է հուշագիր

19:39   6 մայիսի, 2016

ՀՀ առողջապահության նախարարության եւ Մոր ու մանկան առողջության դաշինքի միջեւ կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ ի նշանավորումն շարունակական համագործակցության, ուղղված ազգային առողջապահական, սնուցման քաղաքականության եւ ռազմավարությունների համատեղ մշակմանը, իրականացմանը եւ մշտադիտարկմանը:

Հուշագիրը ստորագրել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, Մոր եւ մանկան առողջության դաշինքի համանախագահող կազմակերպությունների ղեկավարներ` «Օքսֆամ» հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը եւ «Փրկենք երեխաներին» հայաստանյան գրասենյակի ղեկավար Արսեն Ստեփանյանը:

Հուշագիրը կոնկրետ գործնական մաս ունի, որ վերաբերում է կողմերի ստանձնած հետագա անելիքներին. առաջնահերթ է հռչակվել հանրային առողջապահության, հանրային առողջապահական կրթության, առողջապահության ոլորտում շահերի պաշտպանության եւ բնակչության սնուցման բարելավման ազգային քաղաքականության մշակման, իրականացման եւ մշտադիտարկման հետ կապված խնդիրների լուծումը:

 

 



© NEWS.am Medicine