Նախարար. Ավելի խիստ ենք հետեւելու դեղերի դեղատոմսով բաց թողնման խնդրին

15:48   12 մայիսի, 2016

Նոր օրենքը կավելացնի խստությունը դեղերը դեղատոմսով բաց թողնելու հարցում: Այդ մասին մայիսի  12-ին կառավարության նիստից հետո լրագրողներին  հայտնել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` մեկնաբանելով «Դեղերի մասին» օրենքը, որն ընդունվել է 2–րդ ընթերցմամբ:

Նման պրակտիկան ընդունված է ամբողջ քաղաքակիրթ աշխարհում, հաշվի առնելով, որ աշխարհում տարածվել են դեղերի դեմ կայուն միկրոօրգանիզմներ եւ մեծ մասամբ` հակաբիոտիկների չհամակարգված օգտագործման պատճառով, հավելել է նա: 

«Դեղատոմսով դեղերի բաց թողումն արձանագրված է նաեւ ներկայիս օրենքում, բայց այդ պրակտիկային ոչ միշտ են հետեւում: Նոր օրենքը կուժեղացնի պատասխանատվությունը նման խախտումների համար», - հայտնել է նա:



© NEWS.am Medicine