Բժիշկները հեռացրել են երեխայի 15 սանտիմետրանոց պոչը (ֆոտո)

10:40   21 մայիսի, 2016

Չինաստանում բժիշկները հեռացրել են 11 ամսական երեխայի պոչը, որի երկարությունը 15 սանտիմետր էր: Բժիշկների կածիքով այդ պոչը հայտնվելու պատճառն այն է, որ դեռ մոր արգանդում երեխայի ողնաշարը սխալ էր ձեւավորվել, գուցե որովհետեւ մայրը բավականաչափ ֆոլաթթու չէր ընդունել:

Երբ Յան Յան անունով երեխան լույս աշխարհ է եկել կեսարյան հատումով, նրա մայրը ցնցվել է, տեսնելով նրա պոչը: Իսկ ահա նրա տատիկը, հակառակը ուրախ էր, քանի որ համարում էր այդ պոչով երեխան շատ գումար կվաստակի, երբ մեծանա: Ազգականները նույնիսկ երեխային «փոքրիկ կապիկ» էին անվանում: Սկզբում պոչը առանձնապես չէր խանգարում, բայց երբ երեխայի առողջությունը սկսեց վատանալ, նրա մոտ աղիների խնդիրներ սկսվեցին, ոտքը սկսեց թուլանալ ՝ մայրը որոշեց, որ պոչը պետք է հեռացնել:

Պոչից բացի երեխան նաեւ անցք ուներ ողերի արանքում, ու դրա միջից երեւում էին պաշտպանական մեմբրանները: Պոչը երեխայի մոտ հայտնվել էր դեռ հղիության առաջին եռամսյակում, նեւրալ խողովակի դեֆորմացիայի հետեւանքով, համարում են բժիշկները: Կյանքի առաջին ամսվա ընթացքում էմբրիոնը ձեռք է բերում նեւրալ խողովակ կոչվող կառուցվածքը, որ հետագայում ձեւավորում է ողնաշարը ու նյարդային համակարգը: Ըստ ամենանի, այդ փուլում ինչ -որ բան սխալ է եղել ու երեխայի ողնաշարը սխալ է ձեւավորվել:



© NEWS.am Medicine