Ինչու են անչափահասներն այդքան ծանրաշարժ

19:32   21 մայիսի, 2016

Դուք երբեւէ նկատել եք, թե սովորաբար ինչ ծանրաշարժ են անչափահասները` հատկապես նրանք, որոնք բարձրահասակ են: Բոլոնյան համալսարանի գիտնականները    (Իտալիա) փորձել են բացատրել անչափահասներին հատուկ ծանրաշարժ պահվածքը:  

Գիտնականների խոսքով, բուռն աճից հետո մարմնին ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի հարմարվի վերջույթների երկարության փոփոխություններին: Սակայն անչափահասները, որոնք դանդաղ են աճում, ի վիճակի են հասակի փոփոխություններին արձագանքել ավելի լավ եւ այդպիսով պահպանել քայլքի ընթացքում սահունությունը եւ ռիթմիկությունը:  

Գիտնականներն իրենց հետազոտության մեջ ուսումնասիրել են 15 տարեկան    88 տղայի, որոնք բաժանվել են երկու խմբի. Առաջինում անչափահասները երեք ամսում աճել են երեք եւ ավելի սմ-ով (նման մարդկանց թիվը 19 է եղել), երկրորդում` մեկ սմ-ից պակաս: Նրանց բոլորին խնդրել են չորս անգամ անցնել 10 մ երկարությամբ միջանցքով: Անաչափահասներին նախ շարժման տվիչներ են ամրացրել թիկունքի ստորին հատվածում, հետո նրանց խնդրել են մտքում հաշվարկ կատարել:  

Անչափահասները, որոնք ավելի դանդաղ են աճել, մնացածի համեմատ շարժումների ավելի մեծ սահունություն եւ ռիթմիկություն են ցույց տվել: Գիտնականներն այդտեղից ենթադրել են, որ վերջույթների բուռն աճը ազդում է քայլվածքի բնույթի վրա, իսկ դրա պատճառ նրանք անվանել են երիտասարդ օրգանիզմի անհարմարվածությունը արագ փոփոխվող մարմնին: 

Այս հետազոտությունը հրապարակվել է BioMedical Engineering OnLine ամսագրում:

 



© NEWS.am Medicine