Հացը կարող է քաղցկեղածին նյութեր պարունակել. գիտնականներ

13:27   25 մայիսի, 2016

Այսօրվա հացում քիմիական միացություններ կան, որոնք անվտանգ չեն առողջության համար եւ պոտենցիալ քաղցկեղածին ազդեցություն ունեն: Նման եզրակացության են հանգել Գիտության եւ շրջակա միջավայրի կենտրոնի գիտնականները (Հնդկաստան), ուսումնասիրելով հաց արտադրող 38 առավել ժողովրդական ապրանքանիշները: 

Հետազոտությունը ցույց է տվել, որ հացի եւ հացաբուլկեղենի  84 տոկոսը կալիումի բրոմատ (KbrO3) եւ կալիումի յոդիդ (KIO3) է պարունակում` նյութեր, որոնք բարձրացնում են քաղցկեղի զարգացման ռիսկը:  

Քաղցկեղի ուսումնասիրման միջազգային գործակալության փաստաթղթերում մանրամասնորեն նկարագրված են կալիումի բրոմատի քաղցկեղածին հատկանիշները.   «Այս քիմիական նյութը կարող է պատճառ դառնալ երիկամային ուղիների ուռուցքի զարգացման, ինչը հաստատվել է լաբորատոր կենդանիների վրա փորձարկումների ընթացքում: Բացի այդ, կալիումի բրոմատի քաղցկեղածինության երկարաժամկետ փորձարկումները ցույց են տվել, որ տվյալ նյութը վնասում է գենետիկ տեղեկություններին` մուտացիա առաջացնելով»:

Ինչ վերաբերում է կալիումի յոդիդին, տվյալ նյութը հաճախ օգտագործվում է ալյուրի մշակման համար: Նման ալյուրից հացի եւ այլ թխվածքների օգտագործումը հղի է յոդի օգտագործման ավելացմամբ: «Յոդի ավելցուկը կարող է հանգեցնել վահանաձեւ գեղձի քաղցկեղի զարգացման», - այդպիսին է գիտնականների կարծիքն այդ հարցի վերաբերյալ:



© NEWS.am Medicine